Ողբերգություն Թբիլիսիում. նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում /ֆոտո., վիդեո/
Հունիսի 14-ին կիրակնօրյա խաղաղությունը տարածաշրջանում խախտվեց ողբերգական լուրով` Թբիլիսին անցել է ջրի տակ”: Կիրակի առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 14 հոգի զոհվել է, 24-ը անհայտ կորած են, հաղորդել են տեղի իշխանությունները: Անդադար հորդառատ անձրևների հետևանքով վարարել է Վերե գետը:
Զոհվածներից երեքին գտել են Թբիլիսիի կենդանաբանական այգում: Նրանցից մեկի թեւը կերել էր ազատության մեջ հայտնված առյուծը, ինչին հետեւել էր աշխատակցի մահը:
BBC–ի փոխանցմամբ` Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարիմանիան խոստովանել է, որ քաղաքում իրավիճակը ծայրահեղ ծանր է, տարերային աղետը խնդիրներ է առաջացրել քաղաքի բոլոր շրջաններում: Վարչապետը ծխոստացել է բոլոր տարհանվածներին ապահովել ժամանակավոր կացարանում: Բնակիչներն առայժմ ապաստան են գտել քաղաքի հյուրանոցներում:
Ջրի տակ են անցել քաղաքի մի շարք փողոցներ, նկուղներ, առաջին հարկերի բազմաթիվ տներ, ինչպես նաև գետնանցումներ:
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած 500 հազ. քմ սողանքը կաթվածահար է արել Ծղնեթի-Բեթանիա ճանապարհը:
Ջրհեղեղի պատճառով ազատության մեջ են հայտնվել Թբիլիսիի կենդանաբանական այգու կենդանիները: Նրանց մի մասին բան չի պատահել, մի մասը սատկել է, մի մասին էլ քնեցրել են:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քաղաքի բնակիչներին հորդորել է խուսափել փողոց դուրս գալուց և աշխատանքներ է տանում կենդանաբանական այգուց փախած կենդանիներին քնեցնելու և վերադարձնելու ուղղությամբ: Նրանց մի մասը ոչնչացվել է: Այսօր Թբիլիսիում սուգ է հայտարարված:
Եւս մի տեսանյութ ջրի տակ անցած գիշերային Թբիլիսիի սարսափից` այստեղ: