Փաշինյանը կրակի հետ է խաղում՝ հանդիպելով ահաբեկիչների հետ /տեսանյութ/
«168 Ժամ»-ը գրում է․ «Եթե դրույթներն այնպես են, որ հարկավոր է ՀԱՊԿ բոլոր լիիրավ անդամ երկրների հավանությունը նման կարգավիճակի տրամադրման համար, ապա ենթադրում եմ, որ Հայաստանն արգելափակելու է նման հնարավորությունը, ինչը և ասում է: Իսկ եթե ձայների մեծամասնությամբ, ապա հնարավոր է դա: Նման փոփոխություններն արվում են ներգրավելու համար հնարավորինս շատ երկրների, այնպիսի երկրների, որոնք պատրաստ չեն […]
Հայաստանը երբևէ չի համաձայնելու, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դառնա դիտորդ կամ գործընկեր պետություն: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Ադրբեջանը չի դառնալու դիտորդ ՀԱՊԿ-ում, Ադրբեջանը չի դառնալու գործընկեր ՀԱՊԿ-ում: Ինչու եմ ես այդքան վստահ, որովհետև Հայաստանը դրան երբևէ համաձայնություն չի տալու»,- ասաց Ռուբինյանը:
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին, տեղեկացնում է contact.az-ը: Ադրբեջանի օմբուդսմենին կից Ազգային կանխարգելիչ խմբի անդամները, որը գործում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունի եւ պատժի դեմ» կոնվենցիայի ֆակուլտատիվ կարգի համաձայն, առանց նախնական համաձայնության այցելել են Ադրբեջանի ՊՆ պատժախցում գտնվող հայ զինծառայողին: Այցի հիմնական նպատակը պահման պայմանների եւ վերաբերմունքի […]
Օգոստոսի 14-ի երեկոյան Ադրբեջանի Հաջըգաբուլի շրջանի Գըզըլբուրուն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուի (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) ընտանիքին հայտնել են, թե վերջինս նույն օրը առավոտյան զորամասում ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է «ՌազմԻնֆո»-ն: «Թուրան»-ին զինծառայողի եղբայրը հայտնել է, որ ընտանիքը չի հավատում ինքնասպանության մասին լուրին, քանի որ դեռ հուլիսին Գաչաևն արձակուրդում […]
Բանակցային դինամիկ տեմպը շարունակական է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Դիտարկմանը` ե՞րբ է նախատեսվում ՀՀ և Արդբեջանի առաջանորդների կամ ԱԳ նախարարների հանդիպումը՝ Մնացականյանն ասաց. «Պիտի խնդրեմ ձեզ, որ մի փոքր համեբերությամբ լցվեք, որովհետև ես սկզբունքային եմ համարում, երբ հայտարավում է հանդիպման մասին այն ժամանակ, երբ օրն ու ժամը համաձայնեցված է համանախագահների […]
Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: «Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ: Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին […]
Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասի տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է […]
ՀՀ ԱԳՆ-ն արձագանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի […]
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ստեփանակերտում արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱԳՆ-ն այն որակել է որպես ագրեսիվ, որն ակնհայտ հակասում է երկար տարիներ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ձգվող բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում արված քննարկումներին։ «Այն […]

































