Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են Արայիկ Ղազարյանին
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին, տեղեկացնում է contact.az-ը:
Ադրբեջանի օմբուդսմենին կից Ազգային կանխարգելիչ խմբի անդամները, որը գործում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունի եւ պատժի դեմ» կոնվենցիայի ֆակուլտատիվ կարգի համաձայն, առանց նախնական համաձայնության այցելել են Ադրբեջանի ՊՆ պատժախցում գտնվող հայ զինծառայողին:
Այցի հիմնական նպատակը պահման պայմանների եւ վերաբերմունքի հետ ծանոթությունն էր, ինչպես նաեւ Ղազարյանի իրավունքների պահպանման վերահոսկողությունը:
«Թարգմանչի օգնությամբ Ղազարյանը զրույցի ընթացում ասել է, որ անցել է բժշկական զննություն, նրա առողջական վիճակը նորմալ է, նա գոհ է պայմաններից, իր հետ վերաբերմունքից եւ սննդից:
Ղազարյանը նաեւ հայտնել է, որ իր իրավունքները չեն խախտվում, եւ նա որեւէ բողոք չունի », – հայտնել է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը: