14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Բաքվում ԼՂ հարցի համար կուսումնասիրեն հայոց լեզուն և գրականությունը

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը հայագիտության հետազոտական բաժին է բացելու։ Այն ուսումնասիրելու է հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը: Այս մասին գրում է Rusarminfo-ն։ Բաժնի բացման նպատակը «ԼՂ հակամարտության իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնելն է»։  «Մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունը, գրականությունը: Մտածում ենք նաև կենտրոնում հայոց լեզվի դասընթացներ անցկացնելու մասին։ Ադրբեջանում […]

Ադրբեջանը փոխում է բանակցությունների ձևաչափը՝ իր պատվիրակության կազմում ավելացնելով ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայությունը. Քավանո

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինախագահության ժամանակ բանակցությունների ընթացքին և մանրամասներին․ –Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ։ Եթե Վրաստանի դեպքում փոքրիկ սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա Արցախի հակամարտության դեպքում […]

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը ահազանգ է

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հարցին՝ Տուսկը նշել է, որ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: «Չկա ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: […]

ԼՂ Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ

Այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք ԼՂ հակամարտության հարցը։ Եվրամիությունը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, մարդասիրական խնդիրների վրա շեշտադրումներ անել, Երևանում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի երկայնքով վերջին զոհերի և էսկալացիոն հայտարարություննեի […]

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով. Տուսկ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:   «ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Խոսելով տարածաշրջանում կայունության մասին, մենք նաև քննարկել ենք չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը: Այս հակամարտության ռազմական լուծում չկա, գոյություն ունի միայն միջազգային իրավունքի […]

Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս այլընտրանք չեն դարձել ռուս զբոսաշրջիկների համար

Ռուսաստանից Վրաստան թռիչքների կասեցումից, ինչպես նաև տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելուց հետո՝ դեպի Վրաստան տոմսերի գինն աճել է մոտ 13 տոկոսով: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Biletix» ագրեգատորի գլխավոր տնօրեն Իգոր Կոնստանտինովը:   Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը՝ «Aviasales»-ի PR տնօրեն Յանիս Դզենիսն իր հերթին նշել է, որ սպասարկման մասնագետները չեն նկատում այլ երկրների տարածքով դեպի Վրաստան […]

Պայթյուն՝ Ադրբեջանի զորամասերից մեկում. երկու զինծառայող մահացել է

Հուլիսի 6-ի առավոտյան Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ պայթյունը գրանցվել է զինծառայողներից մեկի կողմից տանկի արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Պատահարի հետևանքով մահացել է երկու զինծառայող՝ Աղալարով Ամիդդին Շախմալի օղլուն և Սալահով Սամիր Չինգիզ օղլուն։ Եվս մեկ զինծառայող՝ Մամեդով Նուրլան Ռահիմ օղլուն, ստացել է վնասվածքներ։ 

Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ այնպիսի համագործակցությունից, որը կարող է խախտել տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը․ Աննա Նաղդալյան

«Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան հետամուտ լինի այդ սկզբունքին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների  հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով  Ֆրանսիա-Ադրբեջան զենքի գործարքի մասին տեղեկությունները: Աննա Նաղդալյանը  նշեց, որ տարածաշրջանի սպառազինության մրցավազքի հարցը մշտապես ԱԳՆ ուշադրության կենտրոնում է,  և այդ հարցը ՀՀ ԱԳՆ-ն մշտապես բարձրացնում  է՝ ինչպես երկկողմ,  այնպես էլ՝ բազմակողմ  […]

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի