14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները […]

Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, ընդգրկված է շուրջ 10 000 զինծառայող (Տեսանյութ)

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10 000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:   Հրամանատարաշտաբային […]

Փաշինյանը անհատականապես տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից. ադրբեջանցի դիվանագետ

Ամերիկայի ձայնը գրում է. «Սեւի ու սպիտակի միջեւ կան բազմաթիվ երանգներ», հայտարարել է Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը՝ պատասխանելով Ադրբեջանում ժողովրդավարության մասին հարցին: Հաջիեւի խոսքով, գնահատականներ տալուց առաջ անհրաժեշտ է հասկանալ աշխարհաքաղաքական իրականությունը, որում գտնվում է Ադրբեջանը. «Այսպես, ապրելով հիմնականում մահմեդական հասարակության մեջ, ես այնուամենայնիվ ամեն օր առանց որեւէ […]

Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է անօրինական բնակեցման քաղաքականություն. Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող անօրինական բնակեցման քաղաքականության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «27 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյան շրջանը։ Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։ Առայսօր Շահումյանի շրջանը […]

Ադրբեջանական կողմը շփման գծում գործողության մեջ է դրել հեռահար և դիպուկահար զինատեսակներ. Արցախի ՊԲ

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ), հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։   «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն […]

Ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երևի այդքան էլ ճիշտ չէ. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին

Ռուսաստանը նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:   «Ռուսաստանը կարևոր և նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, այդ թվում՝ հենվելով ՀՀ հետ որպես ստրատեգիական գործընկեր ունեցած հարաբերությունների և Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունների վրա», – ասաց դեսպանը:  Նա ընդգծեց, որ ՌԴ-ն […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին է մեղադրել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցությունները տապալելու համար

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «հայկական կողմի դիվերսիայի» հետևանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան առնչությամբ, գրում է Minval գործակալությունը: Հաղորդման մեջ ասվում է, որ երկու երկրների արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպման նախօրեին հայկական կողմի իրականացրած «հերթական արյունահեղ գործողությունը» տապալում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները և «նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»: «Մենք ընդգծում ենք, որ այս […]

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Արցախում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի