14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում.ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանցի պատգամավորը Փաշինյանին ոչնչացնելու կոչով է հանդես եկել. Ադրբեջանի քաղաքական վերնախավում շիզոիդալ երևույթներն ավելի սուր բնույթ են ստանում… Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գարնանայնին նստաշրջանի վերջին նիստի ժամանակ պատգամավոր Այդըն Միրզազադեն կոչ է արել ազերի դիպուկահարներին ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում… Այսպիսի բուռն կերպով է ազերի երեսփոխանն արձագանքել […]

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան հունիսի 7-11-ը Նախիջևանում «Անխախտ եղբայրություն 2019» խորագրով համատեղ զորավարժություններ կանցկացնեն, գրում է haqqin.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով: Զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախօրեին Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին […]

Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը. Կարեն Բեքարյան

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ:   Ուշագրավ է հետևյալ հատվածը. «…Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ…»: Փաստենք, մենք չենք կարողացել Արցախին լիարժեք ձևով վերադարձնել բանակցային գործընթաց, փոխարենը՝ Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային […]

Պատերազմն ավարտված չէ. Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրն ապրում է չավարտված պատերազմի պայմաններում և ամենակարևոր խնդիրներից մեկն է ռազմական պոտենցիալի ամրացումը: Ալիևը նաև նշել է, որ վերջին տարիների ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի դիրքերն ամրապնդվել են իրավաբանական, տնտեսական և ռազմական առումներով:  

Բաքուն հույսը դրել է Փաշինյանի իշխանության վրա

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը Коммерсантъ-ին տված հարցազրույցում անդրաձարձել է ՀՀ իշխանություններից ունեցած ակնկալիքներից՝ նշելով, որ իրենք հույսեր են կապում ՀՀ ղեկավարության ողջամտության հետ, «այն հանգամանքի հետ, որ նրանք կհասկանան, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, առանց տարածաշրջանային լայնամասշտաբ համագործակությանը ինտեգրվելու` Հայաստանին հնարավոր չէ հանել այն փակուղուց, որի մեջ երկիրն ինքն իրեն է գցել»։ Արձագանքելով այն դիտարկմանը, որ […]

Մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ […]

Բաքուն շարունակում է յուրացնել: Ադրբեջանցիներն իրենց քրիստոնյա են հռչակում

Ադրբեջանը հերթական պատմական զեղծարարությանն է դիմել:  Ադրբեջանը հերթական «դարակազմիկ» պատմա-հնագիտական բացահայտումը կամ ավելի պարզ ասած՝ պատմական զեղծարարությունն է կատարել՝ կապված իր այսպես ասած՝ «քրիստոնեական վաղնջական ժառանգության հետ»։  Ամենևին զարմանալ պետք չէ, քանի որ Բաքուն ակտիվորեն քարոզչական աշխատանք է տանում բոլոր մակարդակներում առ այն, որ ադրբեջանցի ժողովուրդը քրիստոնեական ժառանգության կրող է ու այդպիսով սեփականաշնորհում է պատմական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի