14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանական զինուժը հայկական կողմի ուղղությամբկիրառել է 60 մմ-անոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ. ՊԲ

Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը […]

Փաշինյանի ինքնախոստովանությունը. Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիան

Ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի և օրերս տեղի ունեցած հայ զինվորի սպանության ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր այն քարոզչական գիծը, ըստ որի՝ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք հրադադարի ռեժիմի խախտմանն են նպաստում և անգամ պատրաստ են հողեր հանձնել, որպեսզի վնասեն ՀՀ կառավարությանը: Նա այսօր, առանց անուն տալու, կրկին մեղադրանքներ հնչեցրեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին: Փաշինյանն […]

Մոսկվան հստակեցնում է ղարաբաղյան կարգավորման դիրքորոշումը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին: Զախարովան նշել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի երկար տարիներ ձգձգվող ճգնաժամը կարգավորվի: Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ նշված է խմբի պաշտոնական դիրքորոշումը: Հայտարարությունն արվել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքերով:  

Ադրբեջանը պատրաստվում է ռեալ պատերազմի

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։ Ռ. Մեհթիևը 20 տարուց ավելի համարվում է Ադրբեջանի իշխող էլիտայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, հայր և որդի Ալիևների իշխանության ծանրակշիռ հենասյուներից մեկը։ Նա երբեք չի խոսում հենց այնպես՝ խոսելու համար։ Սա ստիպում է, որ Երևանում լուրջ վերաբերվեն նրա մոտեցումներին։ Ռ. […]

Թուրքական զինուժը Նախիջեւանում է: Հանդիսավոր ընդունելություն Ադրբեջանի կողմից /տեսանյութ/

Թուրքիայի զինուժը թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական զորավարաժությունների շրջանակներում ժամանել են Նախիջևան: Ինչպես հայտնում է minval.az-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդիսավոր ընդունելության է արժանացրել եղբայրական պետության զորքին: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն անցկացվելու են հունիսի 7-11-ը:  

Փաշինյանի պարը հիասթափեցրել է Բաքվին /լուսանկար/

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլշան Մուսաևը հայտարարել է, թե ինչ-որ պահի Բաքուն կարող է կրկնել ապրիլյան մարտերը, քանի որ Հայաստանում չկա կայուն իշխանությունը: Այս մասին փոխանցում է Ռուսարմինֆոն:   Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սադրանքներ են տեղի ունեցել Ադրբեջանի դեմ, որոնցից մեկն էլ ՀՀ վարչապետի կողմից Արցախում պարելն է: Իր հերթին «Ենի […]

Փաշինյանն իր աթոռի ամրապնդման դիմաց ժամանակ խնդրեց ու ստացավ Ալիևից: Հերթական խոստումը ջրվեց

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը բանակցային գործընթացում չի կարող ներկայացնել Արցախը, և որ ամեն ինչ պետք է անի, որպեսզի Արցախի իշխանությունները նստեն բանակցային սեղանի շուրջ: Փաշինյանի այդ հայտարարությունը երկու բան էր նշանակում՝ նա պոպուլիզմով է զբաղվում, խուսափում է պատասխանատվությունից: Կար նաև 3–րդ՝ թաքցվող կետը, այն է՝ հայտարարել, որ չես բանակցելու Արցախի հարցով, […]

Հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցավոտ. ՊԲ

Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3500 կրակոց։    Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ հատկանշական է, որ արձանագրված խախտումներից 80-ը տեղի է ունեցել միայն մայիսի 31-ի լույս […]

Ժամանակավոր լուծումներ՝ ԼՂ հարցով բանակցություններում․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ ««Ենթադրաբար ՀՀ ԱԳ նախարարը նկատի ունի մարդասի­րական ծրագրեր իրականացնելու հարցում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ևս ժամանակ պահանջեցին, քանի որ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը միանշանակ չընդունվեց: Սա իրավիճակային և ժամանակա­վոր լուծում է պահպանելու համար կողմերի միջև շփումնե­րը, որոնք սկսվել էին ամիսներ առաջ որոշակի ուռճացված ակնկալիքների և նախկինում արված անհեռատես հայտարարությունների ֆոնին»,- «168 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի