14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը չի հրաժարվել քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու սպառնալիքներից․ ԼՂ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին որոշակի զինատեսակների վաճառքը։ Մեկնաբանությունում նշվում է․ «Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ […]

Խաղաղության նախապատրաստվողները…

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախագահ Իլհամ Ալիև. «Պատերազմը դեռ ավարտված չէ, և դրա համար էլ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել հայրենի հողը զավթիչներից»։ Փոխնախագահ Մեհրիբան Ալիևա. «Բայց մեր բանակի գլխավոր ուժն ադրբեջանցի զինվորների ու սպաների մարտական ոգին և անվերապահ սերն է հայրենիքի հանդեպ։ Մեր թանկագին զինվորներ, մենք հպարտանում […]

Մենք կարող ենք ԼՂ հարցը լուծել ուժային տարբերակով. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ հերթական անգամ հայտարարելով, որ Բաքուն կարող է ԼՂ հակամարտությունը լուծել ուժային տարբերակով: Հասանով, մոռանալով պատմությունը, հայտարարել է, թե ադրբեջանական կողմը զիջումների գնում և բանակցություններ է վարում Հայաստանի հետ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը խոսել են հրադադարի […]

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից. Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ջամշիդ Նախիջևանսկիի անվան ռազմական ուսումնարան այցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։ «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմն դեռ ավարտված չէ, ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը: Այս մասին հայտնում է Trend.az-ը։ […]

Թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր. ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները վեհաժողովի ամառային նստաշրջանին զուգահեռ ընթացող հարակից միջոցառումների ընթացքում հակադարձել են ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության Տաթևիկ Հայրապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, բացի լիագումար նիստերում ընթացող բուռն քննարկումներից, պակաս դեբատային չէ նաև հարակից միջոցառումների (side-events) […]

Դիտարկում՝ Արցախի և Ադրբեջանի սահմանին. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։   Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), […]

Նախարար Մնացականյանը իր խոսքում կարծես թե շատ է մտահոգվում Ադրբեջանի շահերի և մտահոգությունների մասին, ինչը երբեք չի եղել

Վաշինգտոնյան հանդիպումներից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից նկատվում է ոչ թե պատասխանների, այլ հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալ, մյուս կողմից որոշ ձևակերպումներ թողնում են բավական կոնկրետ պատասխանների տպավորություն։ Անդրադառնանք մի քանիսին: Նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, հաստատում է, որ ընթանում են ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ բանակցություններ, և դրանք ընթանում են առանց […]

Ադրբեջանը Հայաստանին պատերազմ «կառաջարկի»

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։  «Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. փորձում են ավելի սաստկացնել վրաց-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով ցամաքային ճանապարհները փակելը։ Ի վերջո, վրացիները կհանգստանան, բայց արդյունքում կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները։ Դրանից […]

Բանակցություններն ավարտվել են «ոչնչով». ադրբեջանական մամուլ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ նշելով, որ համանախագահները կոնկրետ արդյունքների հասնելուն ուղղված առաջարկներ են ներկայացրել։ Այս մասին գրում է Minval.az-ը։ «Արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպմանը համանախագահները կողմերի քննարկմանն են ներկայացրել հստակ արդյունքների հասնելուն և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ»,-նշվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի