28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ այնպիսի համագործակցությունից, որը կարող է խախտել տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը․ Աննա Նաղդալյան

«Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան հետամուտ լինի այդ սկզբունքին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների  հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով  Ֆրանսիա-Ադրբեջան զենքի գործարքի մասին տեղեկությունները:

Աննա Նաղդալյանը  նշեց, որ տարածաշրջանի սպառազինության մրցավազքի հարցը մշտապես ԱԳՆ ուշադրության կենտրոնում է,  և այդ հարցը ՀՀ ԱԳՆ-ն մշտապես բարձրացնում  է՝ ինչպես երկկողմ,  այնպես էլ՝ բազմակողմ  հարթակներում։ Ինչ վերաբերում է կոնկրետ վերոնշյալ դեպքին, ապա Աննա Նաղդալյանն ասաց, որ ռազմաարդյունաբերական ոլորտին վերաբերող Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները ևս մշտապես ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում են։ Նաղդալյանը մեջբերեց Ֆրանսիայի նախագահի ելույթը Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների ամենամյա միջոցառման ժամանակ, որտեղ նախագահն ասել էր, որ երբեք Ադրբեջանին չի վաճառվի զենք, որը կկիրառվի Արցախում։ Նաղդալյանը նշեց, որ կարևոր է, որպեսզի Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս սկզբունքին և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ այնպիսի համագործակցությունից, որը կարող է խախտել տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունն ու խաղաղությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ