28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը ահազանգ է

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հարցին՝ Տուսկը նշել է, որ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: «Չկա ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը: Մենք գնահատում ենք լարվածության ընդհանուր անկումը, բայց, ինչպես համանախագահները, մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով: Զսպումը կարևոր է, ինչպես նաև խաղաղության ու արդյունավետ բանակցություններին նպաստող բարենպաստ մթնոլորտի վերականգնման միջոցները։ ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,- ասել էր Դոնալդ Տուսկը։ ԵՄ-ի պաշտոնյայի հայտարարությունը խավիարային դիվանագիտության ամբողջական շարունակության կոնտեքստում է տեղավորվում, և պետք է արձանագրենք, որ Ադրբեջանում արված հայտարարությունները հակասում են ԵՄ-ի որդեգրած քաղաքականությանը: Արձանագրենք, որ պարոն Տուսկի հայտարարությունը իր մեջ պարունակում է վտանգավոր եզրույթներ: Մասնավորապես՝ 1. Դոնալդ Տուսկի այն հայտարարությունը, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը: ԵՄ պաշտոնյան չի հստակեցրել, թե ի՞նչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, արդյո՞ք ԵՄ պաշտոնյան նկատի ունի ներկայիս Ադրբեջանի սահմանները, թե նրանք, որոնց հավակնում է Ադրբեջանը: 2.Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ ԵՄ-ն պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստելու խաղաղության:

Ինչպե՞ս է հնարավոր, որ Ադրբեջանի պես ամբողջատիրական երկրին նախապատրաստել խաղաղության, երբ Ռամիլ Սաֆարովը եվրոպական երկրում կացնահարում է հայ սպային, Սաֆարովին բանտ նստեցնելու փոխարեն՝ տեղափոխեցին Ադրբեջան և տվեցին հերոսի կոչում: Հարգելի՛ պարոն Տուսկ, սա կարծեմ եվրոպական երկրների որդեգրած քաղաքականությանը հակասող գործընթաց է։ 3.Դոնալդ Տուսկը հայտարարում է, որ իրենց համար առանցքային է պետականաշինության հիմքում ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար ազատությունը և մտերիմ հարաբերություններ ձևավորումը Ադրբեջանի պես բռնապետական երկրի հետ, որտեղ մասսայաբար խախտվում են մարդու իրավունքները, որտեղ տեղի են ունենում բիրտ ռեպրեսիաներ՝ ազատ խոսքի ու ԶԼՄ-ների նկատմամբ:

Ստացվում է՝ ԵՄ-ն որդեգրել է մի քաղաքականություն, բայց անում է իրենց իսկ սկզբունքներին ու արժեքներին հակառակ քայլեր: «Քաղաքացիական հարթակ» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը, և սա առաջին հերթին ահազանգ է ներկայիս իշխանություններին, որ տարածաշրջանային ներկայիս լարվածության ֆոնին վարեն ճիշտ աշխարհաքաղաքականություն դաշնակից երկրների հետ և առաջնորդվեն ընդգծված հայամետ դիրքորոշմամբ:

«Քաղաքացիական հարթակ» ՀԿ նախագահ Աղվան Պողոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ