14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ռուս-թուրքական մերձեցումը ջերմոցային պայմաններ է ապահովում Երեւանի համար. կօգտվի՞ Փաշինյանը

Վերջին շրջանում ռուս-թուրքական մերձեցման ֆոնին նկատվում է Թուրքիայի կողմից ղարաբաղյան հակամարտության մասով որոշակի ճնշումների թուլացման, ինչը բնականաբար հունից հանում է Ադրբեջանին: Չնայած նրան, որ հայ քաղաքական որոշ արևմտամետ շրջանակներ բողոքում են ռուս թուրքական մերձեցումից, սա Հայաստանին տալիս է միանգամից 5 դրական կետ թե Հայաստանի, թե Ղարաբաղի հարցում. 1) Թուրքիայի օտարումը ՆԱՏՕ-ից եւ արևմուտքից, ինչը Արցախում պատերազմի վերսկսման […]

Եթե Հայաստանի վարչապետն անգամ Շմայսը լիներ, էլի նույն բանը կասեին

Անհասկանալի է, երբ Լավրովի, Շոյգուի, Պուտինի… այցերն ու հայտարարությունները քննարկում են միայն հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում ու չեն փորձում գլուխները բարձրացնել ու չորս կողմը նայել, թե աշխարհում ինչ է կատարվում։ Եթե Լավրովը հանկարծ հիշեցնում է ֆուտբոլային դիվանագիտությունն ու, փաստորեն, ասում՝ թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում, դա արդեն հայ-ռուսական հարաբերությունների խնդիր […]

Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցին՝ Փաշինյանին (տեսանյութ)

Այսօր՝ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովից հետո, հետաքրքիր երկխոսություն և հարցուպատասխան ծավալվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ադրբեջանցի մի բլոգերի միջև, գրում է «Հրապարակ»-ը։ Փաշինյանը ելույթ էր ունենում «Ագորա-2» տաղավարում վարպետաց դասի ձևաչափով, որտեղ խոսեց Արցախյան խնդրի, դրա ծագման, առկա իրավիճակի և հնարավոր լուծման մասին: Երկարաշունչ ելույթից հետո ՀՀ վարչապետին հարցեր ուղղեց ադրբեջանցի մի բլոգեր: Նրա հարցերը […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանն այն մասին, թե առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն։Այս մասին հայտնում է Trend.az-ը։  «Իհարկե, Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը անքակտելի մասն է Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջարկվող որևէ պլանի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: […]

Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների ցուցակում ՀՀ քաղաքացիները 3-րդն են

Վրաստանի միգրացիայի կառավարական հանձնաժողովը տվյալներ է ներկայացրել 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների մասին: Ըստ այդմ՝ 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք է ստացել 20,8 հազար արտասահմանցի, որոնցից գրեթե 9000-ը (44%) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ: Երկրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 3000 (16%), երրորդ տեղում Հայաստանն է՝ մեր երկրի քաղաքացիներից ավելի քան 2,2 հազարը կամ […]

Ձեզ սրբի տեղ մի դրեք. Զոհրաբ Մնացականյանը՝ ադրբեջանցի պատգամավորին (Տեսանյութ)

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցեց Շվեդիայի Միջազգային հարաբերությունների իսնտիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո: Նախարարը համապարփակ ներկայացրեց Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, Հայաստանում ծավալվող ժողովրդավարական բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ […]

Ալիեւի ծաղրանկարը Մոսկվայի Վերնադսկի պողոտայում

Ռուսական «Коммерсантъ»-ը նախագիծ է նախաձեռնել նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարների վերաբերյալ, որի առաջին հերոսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: Ծրագրի նպատակն է ներկայացնել ղեկավարների 10 մեջբերումները, որոնք կվերաբերվեն երիտասարդությանը, անձնական կյանքին, կարիերային և քաղաքականությանը: Պարբերականը մեջբերում է Ալիևի 10 խոսքերը, որոնցից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Պարբերականը Վերնադսկի պողոտայում մեջբերումների հետ միասին տեղադրել է նաեւ Ադրբեջանի նախագահի […]

Պաշտոնական Բաքուն պատերազմի է պատրաստվում, իսկ Երևանում խաղաղություն են մուրում

Պաշտպանյալի անհամարժեքությունը Ալիևը պատրաստվում է գրավել Արցախն ու Հայաստանը, իսկ Փաշինյանը պատրաստվում է գրավել Սահմանադրական դատարանն ու դրանից հետո նաև ամբողջ դատական համակարգը։ Պաշտոնական Բաքուն պատերազմի է պատրաստվում, իսկ Երևանում խաղաղություն են մուրում՝ «հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին» բանաձևի շրջանակներում։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու […]

Մեկդ Նիկոլի ականջին ասեք՝ ընգե՛ր, էդ տուրիզմն ու տրանսգենդերիզմը մի կողմ թո՛ղ, արագի մեջ մի հատ Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրի՛ր

Ադրբեջանում տեղի է ունեցել Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլու հանդիպումը: Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Մեկդ Նիկոլի ականջին ասեք՝ ընգե՛ր, էտ տուրիզմն ու տրանսգենդերիզմը մի կողմ թո՛ղ, արագի մեջ մի հատ Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրի՛ր. գերտերությունները բան-ման են քննարկում Ղարաբաղի մասով: Վերջիվերջո պետության ղեկավար ես, ուշքի՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի