08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ ադրբեջանցի ժողովրդի համար: Փաշինյանը սպասում է Ալիևին /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Fox LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանին։

ԼՂ հակամարտության կարգավորման թեմային անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ ուղերձն այն է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։

«Այժմ ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ասի և ընդունի նույն բանաձևը, որի համաձայն հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար: Եթե իմ ադրբեջանցի գործընկերն ընդունի այս բանաձևը, մենք բավականին մոտ կլինենք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշել է վարչապետը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ