28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ «Եթե դրույթներն այնպես են, որ հարկավոր է ՀԱՊԿ բոլոր լիիրավ անդամ երկրների հավանությունը նման կարգավիճակի տրամադրման համար, ապա ենթադրում եմ, որ Հայաստանն արգելափակելու է նման հնարավորությունը, ինչը և ասում է: Իսկ եթե ձայների մեծամասնությամբ, ապա հնարավոր է դա: Նման փոփոխություններն արվում են ներգրավելու համար հնարավորինս շատ երկրների, այնպիսի երկրների, որոնք պատրաստ չեն դառնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ տարբեր պատճառներով»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությանը

«2002թ. հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ նախագծին, որով կարգավորվում է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետության կարգավիճակի հարցը: Իր հերթին՝ «Ռեգնում» գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովն ասել է, որ այս թեմայի շուրջ կուլիսային համաձայնություններ կամ գործարքներ չեն կարող լինել:

«Ես երբեմն զարմանում եմ, թե ինչպես են Երևանում գնահատում իրավիճակը: Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը որևէ տեսակի համագործակցության է ձգտում ՀԱՊԿ-ի հետ: Բայց Հայաստանն իր քաղաքականությամբ սերտացնում է ՀԱՊԿ անդամ երկրների և Ադրբեջանի համագործակցությունը: Այն ժամանակ, երբ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ որոշ հանգամանքներ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, իր համար ընդունելի չեն, Ադրբեջանը հայտարարեց, որ, եթե եզ ձեռնտու չէ, մենք կմիանանք: Ի դեպ, դա ասացին ոչ թե առաջին դեմքերը, այլ փորձագետները, հայերն ասացին, որ թույլ չեն տա, Շավարշ Քոչարյանը՝ օրերս, ՀՀ վարչապետը՝ ավելի վաղ, ասում էին, որ թույլ չեն տա, իսկ ո՞վ է խնդրում միանալ»,- ասել է նա»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ