15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ալիեւը նոր «գրոհ» է նախաձեռնում. 168 Ժամ

«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն։ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր Է իրականացրել։ Պաշտոնավարման սկզբում Փաշինյանը նշել էր, որ հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, որը պետք է ներգրավվի բանակցային […]

Թուրքական կողմի համար խնդրի դրական լուծումը տարածաշրջանից Հայկական գործոնի վերացումն է. քաղաքագետ

«Ադրբեջանը միշտ էլ ցանկացած առիթ, օգտագործել է իր դիրքերը բարելավելու համար, և ներքաղաքական զարգացումը մշտապես եղել է այն գործոններից մեկը, որը թույլ է տվել ադրբեջանցիներին ենթադրելու, որ կարող են պահից օգտվել և ինչ-որ խնդիր լուծել»,-նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ արդյո՞ք Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակից օգտվելով Ադրբեջանը որոշակի գործողություններ չի ձեռնարկի իրավիճակը […]

Մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանցիները մեզ փորձելու են խոցել ամենաթույլ կետերից. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի խոսքով՝ Ադրբեջանում իրականացվող զորավարժությունները պետք չէ կապել «Շանթ» զորվարժությունների հետ, քանի որ Ադրբեջանում ամեն տարի իրականացվում են նման տիպի լայնամասշտաբ զորվարժություններ: «Այստեղ միակ նորությունը այն է, որ առաջին անգամ որպես տեղանուններ նշվում են Արցախը և Հայստանի զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնելը: Որոշակի նորություն է նաև այն, որ միանգամից բացահայտվել է լայնամասշտաբ զորավարժություն իրականացնելու […]

Մինչ Հայաստանում բաժանում են սևերի և սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով

Նախօրեին Բաքվում Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցավ այսպես ասած՝ Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձի շքերթը՝ դաշնակցական-բոլշեւիկյան ուժերից: Մինչդեռ 100 տարի առաջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի օկուպացիան թուրքական Նուրի փաշայի զորքերի կողմից: Ուղիղ 100 տարի առաջ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը թուրք հրամանատար Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքվում կազմակերպեցին մեծ ջարդ, որին զոհ գնացին բազմաթիվ […]

Ադրբեջանի զինուժը կրակ է բացել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։

Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ […]

Կհրապարակվի արտահերթ զեկույց, որը կուղարկվի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր այն մասին, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվամիջոցներում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների […]

Չինարին գնդակոծվել է. հայկական կողմը պատասխան կրակ է բացել

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղն այսօր՝ սեպտեմբերի 14-ին գնդակոծվել է: Համայնքի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ […]

Ադրբեջանական կողմը գիտի՝ Հայաստանում մի մարդը չի որոշելու Արցախի ճակատագիրը. Փորձագետ

Ադրբեջանական հարցրեով փորձագետ Տարոն Հովհաննսիյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով  Տավուշի մարզում ակտիվացած սահմանային լարվածությանը  ասաց, որ Ադրբեջանի նպատակը շատ հստակ է. « Ադրբեջանական կողմը ցանկանում է թիրախավորել հայկական սահմանամերձ այն գյուղերը, որոնց դիմացի իրենց դիրքերը շատ հարմար են այդ գյուղը գնդակոծելու համար և կարող են այդպիսով ստիպել տեղի բնակչությանը լքել իրենց տները»: […]

Ագրեսոր պետությունը Ադրբեջանն է, ոչ թե՝ Հայաստանը. Փորձագետ

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է Ադրբեջանի Հանրապետությանը  պատերազմ հայտարարելու մասին որոշում: Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել էր ՀՀ-ում պայմանական  «Շանթ» զորավարժութան իրականացման ընթացքում ՀՀ-ի՝  Ադրբեջանին հայտարարելուն: Պարզ է, որ ՀՀ-ում անցկացվող զորավարժությունը հակահարձակողական պաշտպանողական բնույթի է, և որևիցե ագրեսիա չկար, ինչի մասին փորձում էր խոսել Ադրբեջանի […]

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժության է պատրաստվում

Սեպտեմբերի 17-22-ին անցկացվելիք լայնածավալ օպերացիոն-տակտիկական զորավարժություններում կներգրավվի ավելի քան 20 000 զինծառայող, ավելի քան 20 միավոր տանկ և այլ ծանր տեխնիկա, 120 միավոր հրետանային և հրթիռային կայանք, 20 միավոր մարտական ավիացիա։ Զորավարժությունների ժամանակ կիրառվելու է վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունները։ Հիշեցնեմ, որ Հայաստանում անց էր կացվում «Շանթ 2018» զորավարժությունը, որի ընթացքում Հայաստանը պատերազմ էր հայտարարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի