28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանցիները մեզ փորձելու են խոցել ամենաթույլ կետերից. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի խոսքով՝ Ադրբեջանում իրականացվող զորավարժությունները պետք չէ կապել «Շանթ» զորվարժությունների հետ, քանի որ Ադրբեջանում ամեն տարի իրականացվում են նման տիպի լայնամասշտաբ զորվարժություններ:

«Այստեղ միակ նորությունը այն է, որ առաջին անգամ որպես տեղանուններ նշվում են Արցախը և Հայստանի զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնելը: Որոշակի նորություն է նաև այն, որ միանգամից բացահայտվել է լայնամասշտաբ զորավարժություն իրականացնելու սցենարը, քանի որ այն բացահայտվում է մի քնաի օր հետո, երբ մարտական կրակով զորավարժությունների փուլն է սկսվում»,-«Հենարան» մամուլի ակումբում ասաց ադրբեջանագետը նկատելով, որ սրանով ադրբեջանական կողմը մեսիջ է հղում հայ հանրությանը, որ զորվարժությունների թիվ մեկ թիրախը հայերն են և դրանով փորձում են որոշակի վախի մթնոլորտ ձևավորել հայ հասարակության մոտ:

Վերջին օրերի լարվածությունը ադրբեջանագետը կապում է վերջին շրջանում արցախյան հակամարտության վերբերյալ ՀՀ իշխանությունների արած հայտարարությունների հետ.«Մենք միշտ պետք է հասկանանք, որ ադրբեջանցիները մեզ փորձելու են խոցել ամենաթույլ կետերից, իսկ հայ-ադրբեջանական սահմանի ամենաթույլ կետը հենց Տավուշի հատվածն է»,-ասաց Մովսիսյանը և  ընդգծեց՝ նորություն էր Արենի գյուղի ուղղությամբ իրականացրած կրակոցները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ