15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Տեղի ունեցեած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Oգոստոսի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ […]

Հակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկատվում քարոզչական ճակատում. Սենոր Հասրաթյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ՝ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանական բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ […]

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «ինքը եկել է հող հանձնելու»: Նա ասաց, որ Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բառ չի բանակցել. «Իրենք ասում են, թե եկել եմ հող հանձնելու: Իրենք իրենց հետ են ինձ շփոթում, որ բացի հող հանձնելուց ոչնչի մասին չեն բանակցել»։ Ապա հրապարակում հավաքվածներին […]

Փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին. Մենք գիտենք հակառակորդի նենգության և ատելության աստիճանը. Դավիթ Բաբայան

Հակառակորդը պարբերաբար դիմում է նման քայլերի, ստուգելու հայկական կողմի պատրաստվածությունը և զգոնությունը: Անդրադառնալով ՊԲ դիրքերից մեկում հակառակորդի ձախողված հարձակման փորձի մասին, ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել: Այս անգամ ևս փորձ կատարեցին և լիակատար ձախողվեցին: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ վերահսկելի, և մեր կողմից թուլության որևէ դրսևորում […]

Ադրբեջանն այս գիշեր հարձակման փորձ է ձեռնարկել

Ադրբեջանն այս գիշեր հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները եւ […]

Մենք ունենք ոչ թե կառավարություն այլ՝ հեղափոխական կոմիտե, որը շատ բարձր տեմպերով քանդում է ամեն ինչ. Է. Շարմազանով

«Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ ԱԺ-ի ամենամեծ ու ազդեցիկ խմբակցությունը: Հայաստանում խղճի մտքի և իրավունքի տեռոր է տեղի ունենում և սա մտահոգիչ է»,- Հանրապետական կուսակցության այս 3 ամիսներին գործունեությունը գնահատելով և որոշ ներկայացուցիչների՝ կուսակցությունը լքելուն անդրադառնալով ասաց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նոր իշխանության կառավարման այս 100 օրվա ընթացքի և արդյունքների […]

Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման: Խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու մասին, «Արմենպրես»-ի հետ զրուցում նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ […]

Սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, առաջնային քաղաքական օրակարգի հարց

Արևմուտքի և հատկապես ԱՄՆ տնտեսական քաղաքականությունն ու պատժամիջոցները նպաստեցին ՌԴ-Իրան- Թուրքիա մերձեցմանը տնտեսական հենքի վրա: Կասպից ծովին վերաբերող համաձայնագրի ստորագրումը որոշակի ձևաչափով մերձեցրեց և նույն կաթսայում դրեց ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան, Թուրքմենստանն ու Ադրբեջանը: Այս նոր համախմբման մեջ կարևոր գործոն են նավթի և գազի արտահանման շուրջ պայմանավորվածությունները: Փաստացիորեն, մեզ հարող տարածաշրջանում էներգետիկ, տնտեսական և կոմունիկացիոն միջպետական […]

Հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով

Նախիջեւանյան ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքները: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որեւէ կորուստ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի