16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են նաև Ադրբեջանից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ է ստացել 52 անձ: Նրանց մեծամասնությունը Սիրիայից է՝ 20 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել է 12 հոգի Իրաքից, 12 հոգի էլ Յեմենից: Եւ վերջապես, ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար […]

Ադրբեջանական մամուլի տարածած ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ հերքում է

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ ԱՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում […]

Ի՞նչ է, ուզում է Մայր Հայաստանը կործանի՞ այս տիկինը. Դավիթ Բաբայանը` Զոյա Թադևոսյանին խորհուրդ է տալիս տեղափոխվել Բաքու

«Շատ տհաճ հայտարարություն է և շատ վատ է ընդունվել, և ընդհանրապես նույնիսկ զարմանում ես։ Այդ կինը հայերեն է խոսում, բայց դա չի նշանակում, որ նա հայերեն է մտածում, կամ իր սիրտն ու ոգին հայկական է։ Սա շատ լուրջ խնդիր է, այսինքն՝ ի՞նչ է կատարվում, սա ի՞նչ հայտարարություն է, ո՞վ է այդ կինը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց […]

Հայրենիքը բոլորինս է. Հերիք է բաժանվենք Հանրապետականի և Նիկոլականի. բոլշևիկի և դաշնակցականի, ՀՀՇ-ի և ԱԺՄ-ականի. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ վերջին զարգացումները, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունը, ինչպես նաև  ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջան չեն ապրում: «Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախ և առաջ մեր պետական շահի սպասարկման անհրաժեշտությունից ելնելով: Այսօր ավելի քան երբևէ պետք է զգոն լինել […]

Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան

Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել: «Մենք մեծ հնարավորություններ ունենք Հայաստանն ավելի ժողովրդավար դարձնելու, հավասար […]

Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են ռազմական գործողությունների հնարավորության վտանգը

Հեղափոխությունը մի գործընթացի սկիզբ է, որը պետք է ժամանակի ընթացքում զարգանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Եվրոպան պետք է ավելի շատ աջակցի Հայաստանին հեղափոխությունից հետո:  «Որքանով երկրի իմիջը կարող է նպաստել, որ քաղաքականությունն ավելի մեծ ըմբռնում ստանա աշխարհի տարբեր կենտրոնների կողմից: Սա […]

Արցախը հակադարձում է armiya.az-ին

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: «Միաժամանակ […]

Ակնհայտ է՝ Ադրբեջանը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների

Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է: Այս մասին ասել է  Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել: «Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը: Նախագահի խորհրդականի […]

Հայկական արմատներով բլոգերի կյանքին Ադրբեջանում վտանգ է սպառնում

Օրերս Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ:  «Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ երկիրս (Բելառուսը) ու դեռևս չեմ կարող ասել՝ ուր եմ գնում: Ես դա անում եմ՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Դիմում եմ բոլոր այն […]

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ-ում.Ադրբեջանի գործելաոճը կասկածի տակ է դնում…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական  աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։  «Հարգարժան վարչապետ Միշել, Հարգարժան նախագահ Գանի, Հարգարժան գլխավոր քարտուղար, Հարգելի գործընկերներ, Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար: Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է: Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաև ժողովրդավարությունն ու ազատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի