Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են նաև Ադրբեջանից. Ժողովուրդ
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/08/paxstakan-4.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ է ստացել 52 անձ: Նրանց մեծամասնությունը Սիրիայից է՝ 20 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել է 12 հոգի Իրաքից, 12 հոգի էլ Յեմենից: Եւ վերջապես, ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են երկու հարեւան երկրներից՝ 2 հոգի Իրանից, 1 հոգի՝ Ադրբեջանից։