15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Դեն Բիլզերյանի այցն Արցախ. Բաքուն Վաշինգտոնին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում ԱՄՆ գործերի հավատարմատարը` կապված ամերիկահայ Դեն Բիլզերյանի` Արցախ կատարած այցի հետ. գրել է haqqin.az-ը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը: Նրա խոսքով` դիվանագետին ԱՄՆ պետդեպարտամենտին հասցեագրված բողոքի նոտա է փոխանցվել, որում ասվում է, որ Դեն Բիլզերյանը, գտնվելով «օկուպացված տարածքներում», անօրինական գործողությունների է դիմել եւ կրակել զենքից: Բողոքի նոտայում […]

Ադրբեջանական հենակետից գնդակոծել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղը. Բաղանիսի գյուղապետ

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է  Բաղանիսի գնդակոծության մասին։ Սեպտեմբերի 2-ին, ժամը 20։00-ի սահմանում ադրբեջանական հենակետից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։ Գնդակոծումը տևել է 10-15 րոպե։ Նարեկ Սահակյանի խոսքով` եղել է նաև միջդիրքային փոխհրաձգություն։ Միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկել, և ամբողջ գիշերվա ընթացքում այդ տարածքն այրվել է։ «Այս պահին իրավիճակը հանգիստ է, տուժածներ […]

Ավելի շուտ Կուր գետը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:  Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս […]

Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից. Աշոտ Ղուլյան

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից: Այս մասին նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:  «Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում միայն ու միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից։ Այս փաստը տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ մատնանշվել է՝ հիմնավորելու […]

Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հիմնահարցը

Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:  «Իհարկե, մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես, բնականաբար, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի հնարավոր բոլոր ջանքերը այդ […]

Ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, […]

Սա միանշանակ սադրանք է. Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի որոշ քաղաքացիների կազմակերպած «ակցիայի» մասին

«Սա միանշանակ սադրանք է. առաջին դեպքը չէ, որ նման սադրիչ գործողություններ են փորձում իրականացնել կամ հայտարարում են դրա մասին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի որոշ քաղաքացիների կազմակերպած «ակցիային», որոնք իբր փախստականներ են և որոշել են այցելել իրենց ծննդավայր Ակնայի (Աղդամի) շրջանի Թազաքենդ գյուղ: Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ […]

Պետք է օրենքով արգելել համասեռամոլության քարոզը. Էդուարդ Շարմազանով

Վերջին շրջանում ՀՀ-ում ակտիվ քարոզ է ընթանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից: Վերջիններս պահանջում են իրենց իրավունքները և շահերը պաշտպանող օրենքներ ընդունել: Համասեռամոլության այս քարոզը մտահոգիչ է : Henaran.am-ի թղթակիցը ազգային արժեքների պահպանման, ԼԳԲՏ համայնքի ակտիվացման, սրան հետեւած նոր կառավարության լռության եւ նախկին կառավարողների սխալների մասին զրուցել է Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: -Պրն. […]

Ադրբեջանում շարունակվում է աբսուրդի թատրոնը. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով  ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի պահանջին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց.«Իմ գնահատմամբ Ադրբեջանում շարունակվում է աբսուրդի թատրոնը: Ժամանակն է ներկայացման ռեժիսորին հասկացնել, որ Արցախը փաստացի անկախ պետություն է, և նրանք դրանում ևս մեկ անգամ կհամոզվեն սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման տարեդարձի օրը»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն […]

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել էր «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։ «Կարծում եմ, որ ավելի օգտակար կլիներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի