13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Բանակցությունների միակ խոչընդոտը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է կամ Բակո Սահակյանը, այլ՝ Իլհամ Ալիևը. Շարմազանով

Այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ անթույլատրելի է ՀՀ ղեկավարության այն կարծիքը, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի  Հանրապետության հետ: Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ սա ՀՀ նոր իշխանությունների և անձամբ Փաշինյանի կողմից բանակցային նոր գործընթացին խոչընդոտելու փորձ է: 

Վերը նշվածին իր գնահատականը տալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում նկատեց, որ  վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը և անձամբ նախագահ Ալիևը իրականացնում են մեղմ ասած ապակառուցողական քաղաքականություն.«Քանի դեռ Ադրբեջանի իշխանությունը չի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը դժվար է ակնկալել առաջընթաց բանակցություններում,-ասաց Շարմազանովը և ընդգծեց,-հետևաբար կարելի է ասել, որ բանակցությունների միակ խոչընդոտը ոչ թե Արցախն է կամ Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանն է կամ Բակո Սահակյանը, այլ՝ անձամբ Իլհամ Ալիևը»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ