27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեն Բիլզերյանի այցն Արցախ. Բաքուն Վաշինգտոնին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում ԱՄՆ գործերի հավատարմատարը` կապված ամերիկահայ Դեն Բիլզերյանի` Արցախ կատարած այցի հետ. գրել է haqqin.az-ը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը:

Նրա խոսքով` դիվանագետին ԱՄՆ պետդեպարտամենտին հասցեագրված բողոքի նոտա է փոխանցվել, որում ասվում է, որ Դեն Բիլզերյանը, գտնվելով «օկուպացված տարածքներում», անօրինական գործողությունների է դիմել եւ կրակել զենքից: Բողոքի նոտայում ցանկություն են հայտնել, որպեսզի ԱՄՆ կառավրությունը հնարավորն անի, որպեսզի հետագայում ԱՄՆ քաղաքացիները զերծ մնան «օրենքի», «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» խախտումներից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի Արցախ այցելելու վերաբերյալ եւ միջազգային հետախուզում հայտարարվել: Բաքուն այն համարում է «ապօրինի»: Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան եւ այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով»: Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 եւ 318.2 հոդվածներով:

People ամսագրին տված հարցազրույցում Բիլզերյանը նշել է, որ Արցախ է այցելել մի խումբ անձանց հետ, սակայն միայն իր նկատմամբ է հետախուզում հայտարարվել: Ադրբեջանը դիմել է նաեւ Ինտերպոլ՝ Բիլզերյանին միջազգային հետախուզում հայտարարելու համար: Նա կարծում է, պատճառը իր հանրային կերպար լինելն է: «Կարծում են պատճառն այն է, որ ես հանրային կերպար եմ, իսկ ադրբեջանցիները փորձում են ինձ որպես օրինակ օգտագործել»,- հայտարարել է Բիլզերյանը:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ եւ կոչ արել մերժել Ադրբեջանի հարցումը, որպես քաղաքականապես մոտիվացված: Բիլզերյանն ասել է, որ մտադիր է դիմակայել մեղադրանքներին եւ հավելել է, որ այժմ կենտրոնացած է աշխատանքի վրա: «Ես մտադիր չեմ երբեւէ այցելել Ադրբեջան»,- հավելել է նա:

Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել եւ հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երեւանից նա մեկնել է Արցախ: Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ եւ կրակել տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ նռնականետից: Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր եւ եղբոր հետ: Նրանց հետ էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ