19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական հենակետից գնդակոծել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղը. Բաղանիսի գյուղապետ

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է  Բաղանիսի գնդակոծության մասին։

Սեպտեմբերի 2-ին, ժամը 20։00-ի սահմանում ադրբեջանական հենակետից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։ Գնդակոծումը տևել է 10-15 րոպե։

Նարեկ Սահակյանի խոսքով` եղել է նաև միջդիրքային փոխհրաձգություն։ Միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկել, և ամբողջ գիշերվա ընթացքում այդ տարածքն այրվել է։

«Այս պահին իրավիճակը հանգիստ է, տուժածներ և ավերածություններ չկան»,- ասել է գյուղապետը։

Նա հիշեցրել է, որ վերջին անգամ Բաղանիսում կրակոցներ էին հնչել ապրիլի 9-ին։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ