05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ադրբեջանում շարունակվում է աբսուրդի թատրոնը. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով  ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի պահանջին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց.«Իմ գնահատմամբ Ադրբեջանում շարունակվում է աբսուրդի թատրոնը: Ժամանակն է ներկայացման ռեժիսորին հասկացնել, որ Արցախը փաստացի անկախ պետություն է, և նրանք դրանում ևս մեկ անգամ կհամոզվեն սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման տարեդարձի օրը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով: Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել էր «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ