Ալիեւը նոր «գրոհ» է նախաձեռնում. 168 Ժամ
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն։ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր Է իրականացրել։ Պաշտոնավարման սկզբում Փաշինյանը նշել էր, որ հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, որը պետք է ներգրավվի բանակցային գործընթացին, և, որ Հւսյաստանը կողմ չէ։ Սակայն հետագա գործընթացը գնաց նախկին տրամաբանությամբ, քանի որ տեղի ունեցավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում նախկին ձևաչափով։ Երևում է, որ Փաշինյանը տարածաշրջանային սեփական անվտանգության քաղաքականության փնտրտուքի մեջ Է դեռ»,– թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշել է, որ Ադրբեջանը կարող Է փորձել օգտվել այն իրավիճակից, որը ստեղծվել Է Հայւսստանում հեղափոխությունից հետո և ներքին, և արտաքին ոլորտներում։ Ըստ նրա, սա Հայաստանի համար անցումային փուլ է, լի մի շարք մարտահրավերներով, քանի որ կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ։
«ՀՀ նոր իշխանությունների ւսռջև այսօր բազում խնդիրներ են ծառացել՝ ՀՀ ներքաղաքական կյանքը կայունացնելու առաջնահերթությունը եւ հեղափոխության հետևանքները քաղաքականապես կայացնելու անհրաժեշտությունը, որը պահանջում է արագ ներքին քաղաքական գործընթացներ։ Սակայն, բնականաբար, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակ չի փոխվել, և կա հակամարտություն, որի շուրջ իրավիճակը զարգանում է, հակառակորդը գուցե փորձի օգտվել մի շարք հանգամանքներից»,– ասել է նա։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պարտավորությունների ստուգմանն Ադրբեջանի կողմից, ապա, Տարասովի կարծիքով, ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ իր անդամ երկրի անվտանգության ոլորտում։ Սակայն, ըստ նրա, ներկայումս ՀԱՊԿ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել, կան որոշակի խնդիրներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդման հետ կապված, և դժվար է ասել, թե ՀԱՊԿ-ը կկարողանա՞ միասնաբար արձագանքել սահմանում տեղի ունեցող իրադարձություններին,
Եթե դիմում լինի Հայաստանի կողմից։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: