15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել, դրա ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ: Այդ մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երեկ երեկոյան՝ Շամխորի շրջանից 25 կմ հյուսիս, ինչպես նաև Սամուխի շրջանի Ղարայերի գյուղից 8 կմ հյուսիս: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին […]

Հայաստանը երբեք իր համաձայնությունը չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ՀԱՊԿ անդամ. Վարչապետ

Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ, ու ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի երկայնքով իրավիճակը անհամեմատ ավելի հանդարտ է», – ասաց […]

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումից

 Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, հնարավոր է, հանդիպեն։ «Մինչև տարվա վերջ, ամենայն հավանակությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։  

Ադրբեջանը գնդակոծում է հայկական գյուղերը, երբ երեխաները դպրոցում, մանկապարտեզում կամ բակում են. Հայտարարություն

Սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծվել է նաև Վայող Ձորի Արենի գյուղը:    Չինարի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների […]

Ինչու Ալիեւը գնաց պայմանավորվածության Փաշինյանի հետ

«Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ժամանակահատվածում կյանքերի կորստից խուսափելու համար), սակայն, ցավոք, համոզված եմ, որ Ադրբեջանը ոչ ուշ ապագայում խախտելու է այդ պայմանավորվածությունը, ինչպես խախտել է վերջին երեսուն տարվա մեջ բազմաթիվ այլ պայմանավորվածություններ (նույնիսկ փաստաթղթերով հաստատված): Ամենևին չբացառելով միջազգային ճնշման և այլ (նաև հայկական) […]

Ալիեւի պատասխանը Փաշինյանի դիֆերամբներին

Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են երկրների  պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար: Եւ մինչ ՀՀ վարչապետը դիֆերամբներ է ձոնում Ադրբեջանի գործընկերոջը՝ վերջինիս կրթվածության եւ բարձր որակակն հատկանիշների առնչությամբ, Իլհամ Ալիեւը չի շտապում հրաժարվել իր մշտական ձեռագրից: Շաբաթ օրը` Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններից հետո, Ադրբեջանի […]

Մեր վարչապետի մոտ աշխարհահռչակ դիվանագետի տաղանդը քողարկված է եղել. Էդուարդ Շարմազանով

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, սահմանին լարվածության թուլացման առնչությամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում վարչապետի այս քայլը մեկնաբանելով՝ մասնավորապես ասաց. «Կարծում եմ մեր վարչապետի մոտ աշխարհահռչակ դիվանագետի տաղանդը քողարկված է եղել այսքան ժամանակ, եթե նա ոտքի վրա Դուշանբեի […]

Ինչ է հայտարարում Ադրբեջանի նախագահը Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի […]

ՀՀ–ում չպետք է ինչ–որ ակնկալիքներ ունենան Դուշանբե վարչապետի այցից. Քաղաքագետ

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում հիմնական ուղղությունները պահպանվում են, իսկ բանակցային գործընթացը շարունակվում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Նրա խոսքով՝ կողմերի դիրքորոշման մեջ ինչ–որ փոփոխություններ չեն նկատվում։ «Տեսնենք՝ կլինե՞ն արդյոք այս հարցով ինչ–որ մարտավարական փոփոխություններ»,–պարզաբանեց քաղաքագետը։ Մարկարովը նշեց, որ ՀՀ–ում չպետք է ինչ–որ ակնկալիքներ ունենան Դուշանբե վարչապետ Նիկոլ […]

Եթե Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը. Աշոտյան

«Եթե Դուշանբեում Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու և նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն և գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը»։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Փաստացի այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով թղթի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի