15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Իրանին խեղդելու ենք եւ դա ձեզ համար ծանր է լինելու. Հայաստանին ներկայացվել է վերջնագիր

«Հայաստանին ներկայացվել է վերջնագիր, ոչ թե այլընտրանք: Խոսքը գնում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները եթե ոչ խզելու, ապա բարդացնելու մասին, այլեւ խոսք է գնում հայ-իրանական հարաբերությունների մասին: Պարոն Բոլթոնը ցանկանում է Հայաստանը սարքել հակաիրանյան պլացդարմ», –Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարություններին, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: […]

Պաշտոնական Բաքուն հերքում է Նիկոլ Փաշինյանին

Բաքվի եւ Երեւանի միջեւ առաջին դեմքերի կամ նախարարների մակարդակով օպերատիվ կապ գոյություն չունի: Այս մասին ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից արտաքին հարցերի դեպարտամենտի ղեկավար Ահմեդ Գաջիեւը:  Հայաստանն ու Ադրբեջանը՝ հակամարտության կողմերը կարգավորման շուրջ բանակցում են, եւ նման կապերը նորմալ է, ասել է Գաջիեւը:  Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարը անթույլատրելի է համարել Հայաստանի ղեկավարության […]

Պաշտոնական Բաքուն կոչ է հղել Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը: Բաքվին դուր չեն եկել Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 24-ի հայտարարություններն այն մասին, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը: «Նախ և առաջ, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: […]

Շաբաթվա ընթացքում քանի՞ անգամ է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը

Հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի […]

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումա

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումայի նախագահին։ Նրանց բողոքը կապված է հայտնի ռուս կանանց՝ Արցախ այցի հետ, հաղորդում է Trend.az-ը։ Հոկտեմբերի 7-ին Արցախ այցելած ռուս կանանց թվում էին գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը։ Նրանք Արցախ են այցելել Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում։ Արցախ այցելած ռուս […]

Որևէ նոր բան չունեմ ասելու. ԱԳ նախարարը անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

«Որևէ նոր բան չունեմ ասելու: ԱԳՆ խոսնակը ասել է դրա մասին, մեր դիրքորոշումը շատ հայտնի է»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանի Արցախի վերաբերյալ հայտարարությանը: Մնացականյանը հշեցրել է՝ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ այս ընթացքում ինքը 2 անգամ հանդիպել է, վարչապետն էլ հանդիպել […]

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հայերիս բացթողման պատճառով է. Թևան Պողոսյան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report ամսագրի հետ հարցազրույցում ասել է. «Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում»: Henaran.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը մեկնաբանելով […]

Ուշագրավ ակնարկ. ԱՄՆ դեսպանը բացում է ԼՂ կարգավորման շուրջ փակագծերը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը չի կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: EVN Report-ին տված հարցազրույցում Ռ.Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է որոշի` կարգավորման որ տարբերակին է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ […]

«Հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից». պաշտոնական Բաքվի ճշգրտումները

Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության ու կայունության, իսկ դա առաջին հերթին նշանակում է «հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:  Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանի կայուն զարգացման կարևորագույն հարցերից է, ասել է Մամեդյարով: Նա նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ անցկացրած 2 […]

Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման կարեւորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, եւ ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի