15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները (https://haqqin.az/comics/140435) տարածել են Արցախի Հանրապետության քաղաքացիական անձ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված […]

ԼՂ-ն դադարեց բանակցություններին մասնակցել, ինչը խախտեց բանակցությունների բնականոն ձևաչափը. Վիկտոր Սողոմոնյան

ԼՂ երբեք չի եղել անկախ Արդբաջանի կազմում, բոլորին է սա հայտնի, «Լազարևյան ակումբի» լիագումար նիստի ժամանակ ասաց քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Սա պատմական փաստ է և քննարկման ենթակա չէ։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից այս հարցը միշտ կասկածի տակ է դրվում, բայց այս մասին Բաքվի ներկայացրած […]

Հայերը Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ձևով առևանգվում են. Փաստ

Օրերս Ադրբեջանում 15 տարվա դատապարտման ենթարկված Արսեն Բաղդասարյանի նամակը հրապարակվեց, որով իբրև թե նա խնդրում էր Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնի ադրբեջանական կողմի առաջարկի հետ, որպեսզի երկու կողմերի դատապարտված անձինք փոխանակվեն: Անշուշտ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմն իր ցանկությունները շրջանառության մեջ է դնում հայ գերիների ձեռքով, սակայն տարիների փորձառությունը գալիս է հաստատելու, որ Ադրբեջանի բանտերից […]

Արցախյան հարցը կարող է հարվածի տակ դրվել. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ նախընտրական բուկլետում նշված է, որ Դաշնակցությունը կողմ է զիջումները բացառող, զարգացող և անվտանգ Հայաստանին ու Արցախին և դեմ է Արցախի հարցում պարտվողական, զիջողական քաղաքականությանը: ՀՅԴ պատգավորական թեկնածու Արմեն Ռուստամյանը անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ասել է` զիջումները բացառող քաղաքականություն, և քանի որ նշված է` դեմ են պարտվողական քաղաքականությանը, արդյո՞ք նման դեպքեր եղել են, որ Արցախի […]

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ Փաշինյանին ուղղված նամակը

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակը: Նամակում Ա. Բաղդասարյանը «մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում և խնդրում տեղ հասցնել թղթին հանձնված իր հոգու ճիչը»: «Ասում են՝ անելանելի իրավիճակներ չեն լինում, և ես հրաժարվում եմ հավատալ, որ սա անդառնալի է: Որպես մարդ, ով եփվում է այս շիլայի մեջ, անցնում այս բոլոր տառապանքները, հասկանում […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց

Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի հողերն արդեն Ադրբեջանին վերադարձվեն, դադարի Հայաստանի օկուպացիան. Թուրքիայի նախագահի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում ՌԴ-ն մեծ դեր ունի: Քալընը  կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ հիմնված Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի պատճառով էլ  հիմնախնդիրը […]

Ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չատ ենք անում». Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին «հարաբերական անդորրը» Դուշանբեում ձեռք բերված պայմավորվածությունների արդյունք է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։   «Օպերատիվ կապն ընդամենը դրա հարակից բաղադրիչներից մեկն է, այդ կապի հետ կապված քննարկումներ եղան, էնպիսի տպավորություն էր, որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ «չատ ենք անում», առավոտից երեկո խոսում ենք։ […]

Եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ առաջանան, ապա դրանից օգտվողը լինելու է Ադրբեջանը. Արմեն Ռուստամյան

Ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականության կարևոր հարթակի` ՀԱՊԿ-ի վրա, լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Միանշանակ է, որ թե Բելառուսի, թե Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և այն համագործակցության տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է», – ասաց նա: Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ Խաչատուրովին ՀԱՊԿ […]

Բերդավանցիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու պահանջում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին, որոնց թվում նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանն է: Նոյեմբերյանի տարածաշրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնում է,  որ ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ. «Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է, տեղում հսկողություն են իրականացնում ոստիկանության ծառայողները: Իրավիճակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի