15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:   «ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – հայտնում է ՊԲ պաշտոնական […]

Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը. ՀՀ նախագահ

Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝  տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաև նրա այն դիտարկմանը, թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, «քանի որ ծագումով Հայաստանից չէին»: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, իր […]

Բաքվից առաջարկ են հղել Երեւանին

Ադրբեջանը ՀՀ-ին առաջարկել է երկու կողմում ձերբակալված անձանց և գերիներին փոխանակել՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը՝  վկայակոչելով իրաղբյուրին և հավելելով, որ Երևանը դեռևս չի պատասխանել: «Հայկական կողմին 2 կողմում ձերբակալված անձանց «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու պաշտոնական առաջարկ է արվել, սակայն Երևանը դեռևս չի արձագանքել»,- հայտնել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ Ադրբեջանը ՀՀ-ին […]

Իրանը և Թուրքիան աջակցում են ղարաբաղյան կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում. հռչակագիր

Ստամբուլում հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպմանն Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ինչպես հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ՝ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հռչակագիր են ընդունել՝ երեքշաբթի կայացած հանդիպման արդյունքներով: «Նախարարները նշել են պետությունների ներքին գործերին չմիջամտելու և […]

Սերժ Սարգսյանի օրոք որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել

Ռուս քաղաքագետ, հակահայկական դիրքորոշումներով հայտնի տխրահռչակ Ալեքսանդր Դուգինի հերթական զեղումներին չէի անդրադառնա, եթե նրանք տեղ չգտնեին նաև հայկական մամուլում, նշել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:  Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը, հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին, բանակցային գործընթացում մշտապես առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության […]

Ինչու է Ալիեւը ցիտում Հայաստանի վարչապետին /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը խոսեց՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի մասին: «Նախորդ իշխանություններն Արցախի հարցում ճիշտ քաղաքական գիծ են տարել՝ անկախ նրանից, թե ինչ փաստաթղթեր են դրված եղել բանակցային սեղանին : Տարօրինակ է համարում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի ղեկավար է ՝ ով […]

Ոչ ոք չի կարող ինչ-որ բան պարտադրել ԼՂ հակամարտության կողմերին. Սվիտալսկի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրամիությունն ունի շատ պարզ ու հստակ մոտեցում՝ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Երեկ համանախագահները Հայաստանում ունեցել են տարբեր հանդիպումներ և մենք շատ ենք գնահատում իրենց ջանքերը։ Եվրամիության համար ակնհայտ է, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի […]

Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր. քաղաքագետ

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան կատարած այցի թիրախն Ադրբեջանն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր, որովհետև, ըստ էության, Վրաստանի պարագայում ամեն ինչ հստակ է, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմը դեռևս հստակ դիրքորոշում չունի, իսկ Ադրբեջանի հետ […]

Եթե Փաշինյանին հաջողվի, պատմական իրողություն կունենանք. Ժողովուրդ

1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` խոսելով Արցախի` բանակցային սեղանից դուրս մնալու մասին: Սակայն պաշտոնական փաստաթղթերով նաեւ ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղին վերաբերվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմի: Եվ ստացվում […]

Փաշինյանը հետևողականորեն ավիրում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյանն ահազանգում է

«Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» և «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր խնդրել` հղում անելով «թիմի անփորձությանը», կարելի է նույնիսկ խմբովին և ավանսով «հանձնել յուրայիններին», ինչպես վարչապետ չընտրվելու համար արտաբերած իր ելույթում արեց Փաշինյանը՝ համենայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի