26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանը և Թուրքիան աջակցում են ղարաբաղյան կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում. հռչակագիր

Ստամբուլում հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպմանն Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Интерфакс-Азербайджан»-ը, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ՝ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հռչակագիր են ընդունել՝ երեքշաբթի կայացած հանդիպման արդյունքներով:

«Նախարարները նշել են պետությունների ներքին գործերին չմիջամտելու և բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ պարտավորությունները՝ միջազգային իրավունքին համապատասխան, հատկապես` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիության և հարգանքի վերաբերյալ: Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է վերոնշյալ սկզբունքների հիման վրա հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը», – նշվում է հռչակագրում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ