15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Քանի անգամ է Ադրբեջանի զինուժը կրակոց արձակել. Արցախի Պն

Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախի կողմում գործողությունների

Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախի կողմում գործողությունների։ Այսօր ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ագրեսիայի դեպքում իրենք չենք կարող ասել, թե ինչ զարգացումներ, ինչ գործողություններ կլինեն։  «Ես միայն կարող եմ ասել, որ զորախումբը պատրաստ է իր խնդիրը կատարելու։ […]

Անհնար է խոսել լուծման մասին, երբ անհրաժեշտ մթնոլորտն ապահովված չէ. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ի լրագրող Մարկ Պերելմանին` խոսելով մի շարք հարցերի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Փաշինյանը նշել է, որ իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկվածը վերաբերել է ոչ թե հիմնախնդրի կարգավորմանը, այլ խաղաղ բանակցային գործընթացի համար համապատասխան միջավայրի ստեղծմանը: «Որովհետև անհնար է խոսել լուծման մասին, երբ […]

Անպատասխան կրակ. ադրբեջանական կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն  Արշավիր Ղարամյանը վիրավորված շան լուսանկարներ է հրապարակել ու զինծառայողներին առավել զգոն լինելու կոչ արել: «Անպատասխան կրակ… Հզորներ կրկնակի զգոն եղեք: Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը… Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու շաբաթից կայցելեն Հայաստան ու Ադրբեջան. ԱՄՆ պետդեպ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հոկտեմբերի վերջին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը։ «Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան և Ադրբեջան երկու շաբաթից», – ասել է Ջ. Քենթը Բաքվում բրիֆինգի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Արցախյան հարցի կարգավորումը հնարավոր է միայն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով. Շարմազանով

Հոկտեմբերի 9-ին Անթալիայում տեղի է ունեցել  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է. «Հարգելի գործընկերներ, Եվրասիայի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում գոյություն ունեն շրջաններ, որոնք ներգրավված են հակամարտություններում եւ երկարատեւ խաղաղության վերականգնումը մեծ ջանքեր ու կամք է պահանջում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի […]

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ իրացվի. Շարմազանով

Հոկտեմբերի 9-ին Անթալիայում տեղի է ունեցել  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի կարեւորագույն հարցերից մեկը: Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային հակամարտություն չէ, քանի որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) […]

Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Շարմազանովը՝ Օգտայ Ասադովին

Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների 20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի եւ Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին: Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թե՛ Հայաստանը, […]

Ադրբեջանին զենք վաճառելու փաստն անընդունելի է. Շարմազանովը՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահին

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու […]

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի