14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախի կողմում գործողությունների

Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախի կողմում գործողությունների։

Այսօր ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ագրեսիայի դեպքում իրենք չենք կարող ասել, թե ինչ զարգացումներ, ինչ գործողություններ կլինեն։ 

«Ես միայն կարող եմ ասել, որ զորախումբը պատրաստ է իր խնդիրը կատարելու։ Թե  ինչ քանակի կամ ինչ ձևի հակառակորդ կարող է լինել դիմացդ, այլ խնդիր է, չնայած մենք գիտենք, թե ով են, ինչ սպառազինություն ունեն և այլն, բայց  թե ինչպես կզարգանա ընթացքը, դա միայն ժամանակը ցույց կտա։ Միայն կարող եմ փաստել, որ միացյալ զորախումբը, եթե պետք լինի, որ գործողությունների մասնակցի, մասնակցելու է և իր խնդիրը կատարելու է», – ընդգծեց  Տիգրան Փարվանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ