24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրանին խեղդելու ենք եւ դա ձեզ համար ծանր է լինելու. Հայաստանին ներկայացվել է վերջնագիր

«Հայաստանին ներկայացվել է վերջնագիր, ոչ թե այլընտրանք: Խոսքը գնում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները եթե ոչ խզելու, ապա բարդացնելու մասին, այլեւ խոսք է գնում հայ-իրանական հարաբերությունների մասին: Պարոն Բոլթոնը ցանկանում է Հայաստանը սարքել հակաիրանյան պլացդարմ», –Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարություններին, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Նա բառի բուն իմաստով ասում է ՝ մենք Իրանին ոչնչացնելու ենք, խեղդելու ենք եւ դա ձեզ համար ծանր է լինելու, այնպես որ՝ մտածեք: Սա ոչ այլ ինչ է, քան վերջնագիր»,-շարունակեց քաղաքագետը՝ հավելելով, որ կտրականապես դեմ է, երբ ՀՀ վարչապետ Փաշինյանը Բոլթոնի այցը պատմական է որակում:

«Եթե պարոն Փաշինյանը ցանկանում է դառնալ ամերիկամետ եւ Իրանի թշնամի, ապա պետք չէ այդ նույն կողմը քաշել ամբողջ ազգին ու պետությանը, թող գնա Ամերիկայում ապրի ու դառնա Ամերիկայի ստրուկ»,-ասաց Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգների նպատակն է տարածաշրջանում հակաիրանյան գործողություններ սկսել:

Քաղաքագետը լուրջ մտահոգություն ունի նաեւ Արցախի համար.«Այն, ինչ արեցին 2016 թվականին, կարող են կրկնել, Ադրբեջանը   ռազմական գործոությունների ու սրացումների ճանապարհին է: Չմոռանանք նաեւ , որ օրեր առաջ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գտնվում էին Ամերիկայում եւ բանակցում էին Ջոն Քերիի ու Ջո Բայդենի հետ»:

Ինչ վերաբերում է ՌԴ եւ Իրանի հնարավոր արձագանքին, Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ, Ռուսաստանը բավականին սառնասրտորեն է ընդունում ԱՄՆ-ի հայտարարությունները: «Ինձ հետաքրքիր է, թե ինչպես դա կգնահատի Իրանը»,-նշեց Շաքարյանցը ՝ հավելելով, թե դժվար է ասել, ստեղծված իրավիճակում Հայաստանի գործող իշխանությունների դիրքորոշումն ինչպիսին կլինի:

Անդրադառնալով ամերիկյան սպառազինության ձեռքբերման Բոլթոնի առաջարկին, քաղաքագետը նկատեց, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում անհամեմամատ ավելի ցածր գնով:  

Քաղաքագետը նշեց, որ այս վտանգների մասին Հայաստանի նոր իշխանություններին դեռ մայիս ամսին է զգուշացրել. «Համարձակ ասֆալտի հեղափոխականը թող մտածի, սա արդեն ոչ թե սպառնալիք է, այլ բացահայտ վտանգ: Եվ այդ նույն օրերին, երբ Բոլթոնը գնում -գալիս է, Ադրբեջանի գենշտաբի պետը նստած է Իսրայելում, ըստ ձեզ՝ ինչ է մշակում»,-եզրափակեց Շաքարյանցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ