12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել, դրա ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ: Այդ մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երեկ երեկոյան՝ Շամխորի շրջանից 25 կմ հյուսիս, ինչպես նաև Սամուխի շրջանի Ղարայերի գյուղից 8 կմ հյուսիս:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:

Հիշեցնենք, որ օգոստոսին Ադրբեջանի Սալյանի շրջանում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ