05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Օրակարգում է միջանկյալ տարբերակ կամ պատերազմ բանաձեւը. Իրավունք

Նախօրեին մեկնսւբանություններ պահանջող հերթական հայ­տարարությամբ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը: Խոսելով ԱՍՆ՝ ՄԱԿ֊ի գսւգաթաժողով մ՛եկնելու մասին՝ նա տեղեկացրեց. «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»:

Եթե պարզվի, որ իրոք Փաշինյանը երեւանյան ընտրու­թյուններում իր մեկ ձայնի համար է հետաձգել ԱՄՆ մեկնելը, ապա դա առնվազն անպատաս­խանատու արարք կլիներ վարչա­պետի կողմից: Այն պարզ պատ­ճառով, որ ՄԱԿ-ի գագաթաժողովներն այն կարգի միջոցառումներ են, որի կուլիսներում հնարավոր է բազում հանդիպումներ ունենալ ու պետության համար մեծ օգուտ­ներ ստանալ: Եվ դրա հնարավո­րությունը մասամբ չեզոքացնելը հանուն տեղական ինքնակառա­վարման մարմնի ընտրություննե­րի մեկ քվեի, անպատասխանա­տու համարելը դեռ մեղմ կլիներ: Բայց ասել, թե իրականում է Փաշինյանը հանուն իր այդ մեկ քվեի հետաձգել ամերիկյան այցը, միամտություն կլիներ: Համենայնդեպս հրապարակային շրջանառության մեջ կա երկու այլ վար­կած եւս, որոնք շատ ավելի տրա­մաբանական են:

Առաջինը, որ այ­ցի հետաձգման պատճառն այն է, որ Փաշինյանը փորձում է մինչեւ վերջին պահը ձեռքը պահել նա­խընտրական զարկերակի վրա՝ հաշվի առնելով անձամբ նրա հա­մար այս ընտրությունների ար­տակարգ կարեւորությունը: Չբա­ցառենք, որ ասվածի հետ միաժա­մանակ է գործում շրջանառվող երկրորդ վարկածը: Այն է՝ Փաշինյանն այցը հետաձգել է, քանի որ ԱՄՆ-ում, բացի ԱԱԿ-ի գագաթաժողովում «պտիչկա» ստանալուց, պարզապես անելու այլ բան չունի:

Այստեղ նախ հիշեցնենք, դեռ մոտ երկու-երկուսուկես ամիս առաջ հրապարակա­յին շրջանառության մեջ մտավ այն տեղեկատվու­թյունը, որ ակտիվ կազմա­կերպչական աշխատանքներ են ըն­թանում հենց այս գագաթաժողովի շրջա­նակներում՝ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման համար: Այնուհե­տեւ, երբ հայտնի դարձավ, որ անգամ որոշ սենատորների է հաջողվել համոզել լծվել այդ հանդիպման կազմակերպման գործին, արդեն ակնհայտ էր, որ Թրամփն այդ հանդիպումը չի հետաքրքրում, եւ այն հազիվ թե կայանա: Ապա կեսբե­րան խոսվեց, որ եթե ոչ Թրամփի, ապա գոնե փոխնախագահ Փենսի հետ հանդի­պում կազմակերպելու փորձեր են արվում: Դրա հավանականությունը եւս փոքր քր գնահատվում, եւ ահա հիմա քլ հրապա­րակային շրջանառության մեջ են հայտն­վել լուրեր, որ այդ հանդիպումը եւս չի կա­յանա:

Ավելին, որ անգամ կասկածի տակ ք ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ պետքարտուղար Աայք Պոմպեոյի հանդիպման հնարավորությունը: Թե ինչու էր Փաշինյանի համար անհ­րաժեշտություն Թրամփի, ծայրահեղ դեպ­քում՝ գոնե ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը, ի սկզբանե էլ դժվար չէր կռահելը: Նախ հայաստանյան «հեղափո­խության» ֆոնին ինչպես մեր երկրում Եվ­րոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի պաշտոնական եւ ոչ պաշտոնական ներկայացուցիչները մի շարք գեղեցիկ խոստումներ հնչեցրին, որոնք սակայն գործնականում ոչինչ են, քանի դեռ չեն հաստատվել այդ աշխարհաքաղաքական ուղղությունների ղեկա­վարների կողմից: Այդ առումով, հիշեց­նենք, լուրջ հուսախաբություն դարձավ նախ՝ Փաշինյանի բրյուսելյան հայտնի այ­ցը, որի ժամանակ, ճիշտ է, նա հաջողաց­րեց անգամ Թրամփի ու նրա կնոջ կողքին լուսանկարվեր, սակայն գործնական նշանակություն դա չէր կարող ունենալ: Հու­սախաբություն եղավ նաեւ կանցլեր Մերկելի հայաստանյան այցը, ապա Մակրոնի հետ փարիզյան հանդիպումը:

Եվ, ար­դյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ անգամ ադրբեջանական լրատվամիջոց­ներն են չարախնդում, թե Արեւմուտքը ցու­ցադրաբար ձեռք է քաշել Փաշինյանից: Իհարկե դա բացահայտ կեղծիք է. ձեռք քաշելու համար նախ պետք է ձեռք մեկ­նած լինեին: Եվ հիմա հենց այդ փուլն է եթե Վաշինգտոնն ավելի վատ վարվի, քան Մերկելն ու Մակրոնը, այսինքն՝ հրա­ժարվի գոնե փոխնախագահի մասշտա­բով հանդիպել Փաշինյանի հետ, ապա թե դա քաղաքական իմաստով ինչ կնշանա­կի, անգամ ասելու կարիք չկա:

Իհարկե, դրա մեղմ տարբերակը կլինի, որ, չնայած վատատեսական բոլոր սպասելիքներին, այնուամենայնիվ մի կարճատեւ հանդի­պում լինի: Բայց քանի դեռ չկան հստակ գործնական պայմանավորվածություն­ներ, այդ հանդիպումը ձեւականությունից զատ իրենից ոչինչ չի ներկայացնի: Եվ ահա Փաշինյանն էլ, հետաձգելով իր այցն ու Նյու Յորք մեկնելով այն պահին, երբ այնտեղ կլինեն առավելագույն թվով այլ պետությունների լիդերներ, այսինքն Թրամփի եւ Փեսնի ամենածանրաբեռնված պահին, ըստ էության, ակնարկում է, որ, սպասվածի պես, ԱՄՆ նախագահի եւ վտխնախագաահի հետ անգամ կարճա­տեւ հանդիպումն է խիստ կասկածելի: Ճիշտ է, մնում է նաեւ ՄԱԿ-ի կուլիսներում ամերիկյան պաշտոնյաներից մեկին բռնեցնելու, մեկ-երկու բառ վտխանակե-լու, լուսանկարվելու, եւ դա գոնե քարոզ­չական հարթակում օգտագործելու տար­բերակը, բայց դե Թրամփի հետ նկար ար­դեն ունի, ու դա ի՞նչ տվեց:

ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Նկատենք, այդ բացահայտ սառը վե­րաբերմունքի հետեւանքը միայն այն չէ, թե Փաշինյանն Արեւմուտքից ֆինանսական հոսքեր կստանա՞, թե ոչ: Խոսքն այստեղ առաջին հերթին քա­ղաքական համագործակցության մասին է, եւ ֆինանսականը, որպես կանոն, դրա բաղկացուցիչն է լինում: Այսինքն նորից գալիս ենք հին խնդրին մի փոքր նորաց­ված ձեւակերպումներով: Այդ թվում ին­չո՞ւ պետք է Թրամփը ցանկանա հանդի­պել Փաշինյանի հետ, առավել եւս ֆի­նանսական հոսքեր հատկացնել, եթե մինչ այդ նույն Փաշինյանը բարեկամու­թյան ամենաջերմ երդումներն էր տալիս Պուտինին: Քանիցս ընդգծելու առիթ ու­նեցել ենք հատկապես այս գերշիկացած ժամանակահատվածում «եւ-եւ»-ի տար­բերակը, որ, ասենք, ռուսներից զենք ու անվտանգություն ստանաս, իսկ ամերի­կացիներից ֆինանսական հոսքեր, բա­ցառվում է: Կամ այսպես, ուզո՞ւմ ես ամերիկյան ֆինանսական հոսքեր, ուրեմն պետք է Հայաստանում ռուսական ռազմաբազա չլինի: Անգամ ցանկանալու դեպքում Փաշինյանը կարո՞ղ է դա իրա­կանացնել. դրա համար նախ պետք է երկրում ունենաս բացարձակ իշխանու­թյուն, որին հնարավոր է հասնել միայն խորհրդարանական արտահերթ ընտրու­թյունների միջոցով ԱԺ-ն ձեռքը վերցնե­լու միջոցով: Իսկ մինչ այդ Արեւմուտքի դռները կմնան փակ:

Եվ մյուս աքսիոմային ճշմարտությու­նը. պետք է կարողանաս ԱԺ-ն վերցնել անցնելով գնացող վատթարացող, այ­սինքն օրեցօր վարկանիշ նվազեցնող տնտեսական իրողությունների միջով, եւ որ էլ ավելի էական է՝ աչքիդ առաջ ունե­նալով Արցախի գործոնը: Այն, որ այս պահին վերջնական լուծումը, որն ինչ­պես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին կտար հնարավորինս առավելագույն աշխարհաքաղաքա ինքնուրույնություն գործնականում հնարավոր չէ, հասկանում են բոլորը: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ