27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ակտիվությունը «երեսառածություն» է. ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ

«Ադրբեջանական զորավարժությունների և գնդակոծությունների խնդիրը կապված է տարածաշրջանի հետ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Ադրբեջանի՝ սահմանում ակտիվությունը պայմանավորված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու այցելությամբ, հավաստիացնում է նա:

«Ես կարծում եմ՝ պետք չէ այդ աստիճան «պանիկա» ստեղծել: Թեև ընթացքում հայկական գյուղեր գնդակոծվեցին, բայց դա հաճախ է պատահում: Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, որ Ադրբեջանը վարժությունների ժամանակ թշնամի է ընտրել Հայաստանը»:

Վազգեն Սիսլյանի պնդմամբ՝ Հայաստանը հստակ պատասխան պետք է տա քաղաքական դաշտում:

«Դա արդեն երեսառածություն է այսպես ասած: Եթե Արցախի հարցում քաղաքական դաշտում չենք կարողանում ինչ-որ բան ասել, ապա Հայաստանի պարագայում լրիվ այլ կերպ պետք է լինի: Մեր քաղաքական այրերը պետք է ճիշտ կողմնորոշվեն, սա լուրջ ագրեսիա է Հայաստանի նկատմամբ արդեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ