15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: «Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի […]

Հայաստանի և Արցախի բնակչության գոյությանը վտանգ է սպառնում. փորձագետ /տեսանյութ/

Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը «Հենարան» մամուլի ակումբում ադրադառնալով մարտի 11-15-ը  Ադրբեջանում  նախատեսվող խոշորագույն զորավարժությանը փաստեց՝ նման բաներ նախկինում էլ են իրականացրել և ադրբեջանը շարունակում է իրականացնել իր հայատյաց քաղքականությունը: «Այստեղ խնդիրը այլ է, խոշոր զորավարժությունը իր մեջ բավականին հետաքրքիր սցենարներ է պարունակում: Նախ այն, որ այս զորավարժությունը հարձակողական բնույթի է, ցույց է տալիս, որ Ադրբեջանը […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան /տեսանյութ/

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, այսինքն՝ վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես՝ այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Եվ միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է […]

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի դուստրը ձերբակալվել է Մոսկվայի իրեն պատկանող ստրիպտիզ-ակումբում

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի կնոջ անունով գրանցված եւ նրա դստեր կողմից կառավարվող՝ Մոսկվայի Բաքվի անվան փողոցում գործող «Կապրիզ» գիշերային ակումբում կոկաինի վաճառքով են զբաղվում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով azadliq.info ադրբեջանական կայքը օրերս ՌԴ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացրել այնտեղ եւ ձերբակալել Օգթայ Ասադովի դստերը։ Կայքը հավելում է, որ ներկայում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն՝ ի դեմս […]

Եթե հանկարծ Փաշինյանը գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կլինի. Ժողովուրդ

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաեւ ԵՄ պաշտոնյաները՝ հանձինս Յոհաննես Հանի եւ Ֆրեդերիկա Մոգերինիի, չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: «Երբ ասել են` առանց նախապայմանների կարգավորման մասին, նկատի են ունեցել Հայաստան-Ադրբեջան ձեւաչափը` առանց Արցախի […]

Քաղաքական անմեղսունակության կանխավարկած

Երբ մարդը սխալվում է, հիմնականում ինքն իրեն է վնասում: Երբ սխալվում է ղեկավար մարդը, վնասն ամենաշատը հասցվում է պետությանն ու ժողովրդին: Սա՝ որպես նախաբան: Հիմա բուն թեմայով մի քանի հարց բարձրացնեմ. Եթե Ալիևը չհամաձայնի Արցախի հարցով բանակցային գործընթացի ուղղակի մասնակից դարձնել Արցախին, այսինքն՝ «ոչ» ասի բանակցային ներկայիս ձևաչափի փոփոխությանը, ապա ի՞նչ է անելու պաշտոնական Երևանը: […]

Ալիեւը պատասխանել է Փաշինյանին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե պետք է փոխել բանակցային ձեւաչափը՝ Արցախը պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին: Ալիևը մասնավորապես հայտարարել է, որ  հակամարտության կարգավորման ձևաչափը չի կարող փոխվել, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:  

Անդրկովկասը ցանկանում է ստեղծել նոր տրանսպորտային միջանցք. Կրկին շրջանցելով Ռուսաստանը

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Թուրքմենստանը ստորագրել են Կասպից ծով-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի զարգացման մասին հռչակագիր: Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ փաստաթղթում, հաղորդում է Sputnik-ը: Խոսքը Ասիան եւ Եվրոպան կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին է: Եվ յուրաքանչյուր կողմը այս նախագծում նոր հնարավորություններ է տեսնում իր համար: Վրաստանի ԱԳ նապարար Դավիթ Զալկալիանիի խոսքերով՝ Վրաստանը որպես կենտրոն […]

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հետ քննարկել է Հայաստանի ԱԱԾ տնօրենի հայտարարությունը

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ուղղված չեն խաղաղությանը: Օրինակ, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես խոսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված