28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան /տեսանյութ/

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, այսինքն՝ վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես՝ այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում:

Եվ միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը:

Ըստ նրա՝ հաշվի առելով Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարութունները, ուժի դիրքերից հանդես գալու բազմաթիվ հայտարարությունները, կոնկրետ այս դեպքում հայտարարության մեջ նշված զիջումների և մյուս հանգամանքներն անընդունելի են, որովհետև գիտենք, որ Ադրբեջանը հանդես է գալիս հետևողականորեն ուժի կիրառման դիրքերից, որը միանշանակորեն մեզ համար ընդունելի չէ:

«Որևէ հարց Արցախի ճակատագրի հետ կապված չի կարող որոշվել առանց Արցախի ու Արցախի ժողովրդի մասնակցության»,- ասաց Տոնոյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը չէր կարող մտահոգիչ չլինել, բաց այն պետք է դիտարկել ԱԳՆ արձագանքի շրջանակերում:

Ըստ նրա՝ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքում երեկ կրկին շեշտադրվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, իսկ Հայաստանը հանդես է գալիս ավելի կառուցողական դաշտում, մասնավորապես՝ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ որևէ որոշում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ