15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց

Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Փաշինյանն ու Ալիևն ընդունել են մոտ ապագայում հանդիպելու առաջարկը.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել փետրվարի 20-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներով։ Ինչպես փոխանցում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, միջնորդները քննարկել են մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ քննարկման ենթակա հնարավոր թեմաները։ Համանախագահները հանդիպումներ են անցկացրել նաև Հայաստանի ու Ադրբեջանի […]

Մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ հակառակը. Արթուր Վանեցյան

Մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը, Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են […]

Սումգայիթի հայ բնակչության 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր. Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միություն

Սումգայիթի հայ բնակչության 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։ Այս մասին նշված է Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նաև նշված է. «1988 թվականի փետրվարի 27-29-ը Արցախից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող […]

Ադրբեջանական գրքեր՝ երևանյան դպրոցներում

168.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։  Ժողովածուն, մեր տեղեկությամբ՝ դպրոցներին է բաժանվել «Կարմիր խաչի» կողմից, բայց ամենաուշագրավն այն է, որ այն երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային […]

ԱՀ ԱԺ խմբակցությունների և անկախ պատգամավորների հայտարարությունը Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ

Երեսունմեկ տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեց հայ բնակչության կոտորած և բռնի տեղահանություն: Միայն ազգային պատկանելիության համար դաժանաբար սպանվեցին հարյուրավոր և բռնությամբ տեղահանվեցին հազարավոր հայեր, մեծամասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր: Ցեղասպանության ալիքը տարածվեց Գանձակում, Բաքվում, Հյուսիսային Արցախի և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերում: Հայ փոքրամասնության դեմ 1988-1990թթ. հետևողականորեն և նույն […]

Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Այսօր Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Report լրատվական գործակալությունից։ Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսին Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ Նա ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան […]

Իշխանությունները չեն ժխտում տարածքներ՝ կարգավիճակի դիմաց լոզունգը /տեսանյութ/

Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ Ղարաբաղյան հարցում, եթե մի պահ պատկերացնենք անգամ, որ տեղի են ուենում Մադրիդյան սկզբունքներում ամրագրված զիջումները, միևնույն է իրավիճակը չի փոխվի, և դա չի մոտեցնի խաղաղության և տարածաշրջանում կայունության ապահովման: «Ես գտնում եմ, որ ներկա պայմաններում որևէ բան զիջել պետք չէ: Ներկայիս իշխանությունները մի բան են հստակորեն ժխտել՝ տարածքներ խաղաղության դիմաց լոզունգը, […]

Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված