22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անդրկովկասը ցանկանում է ստեղծել նոր տրանսպորտային միջանցք. Կրկին շրջանցելով Ռուսաստանը

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Թուրքմենստանը ստորագրել են Կասպից ծով-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի զարգացման մասին հռչակագիր: Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ փաստաթղթում, հաղորդում է Sputnik-ը: Խոսքը Ասիան եւ Եվրոպան կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին է: Եվ յուրաքանչյուր կողմը այս նախագծում նոր հնարավորություններ է տեսնում իր համար:

Վրաստանի ԱԳ նապարար Դավիթ Զալկալիանիի խոսքերով՝ Վրաստանը որպես կենտրոն նախատեսում է արդիականացնել Փոթիի նավահանգիստը եւ զարգացնել նոր նավահանգիստ Անակլիան:

Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարծում են, որ միջանցքի ստեղծումը կընդլակնի իրենց մուտքը դեպի եվրոպական շուկա:

Սեւ ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային երթուղու ստեղծման գաղափարը հնչել է 2018 թվականին՝ Աշխաբադում անցկացված փորձագետների հանդիպման ժամանակ` չորս երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նշենք, որ Կասպյան -Սեւծովյան միջանցքի ստեղծումն առաջին փորձը չէ Ասիա-Եվրոպա երթուղի  ստեղծելու՝ շրջանցելով Ռուսաստանը, հաղորդում է Ռեգնումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ