15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ի՞նչ դրական տեղաշարժի մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի 10-16-ը ադրբեջանական կողմը այն խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գոտում առկա վիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի նախագահի […]

Բաքուն հիմքեր է նախապատրաստում սահմանային լարվածության նոր ալիք սկսելու համար

Մինչ Հայաստանում զբաղված ենք ներքաղաքական խնդիրներով, Ադրբեջանը նոր ռազմատենչ և ապակառուցողական հայտարարություններով է հանդես գալիս: Արցախին բարձր ինքնավարություն տրամադրելու մասին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությանը հետևեց Real TV-ին տված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազույցը, որում նա հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ալիևը հավելել է նաև, որ այժմ աշխարհում իշխող […]

Ակնհայտ է, որ նախապատրաստվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. Ալեքսանդր Իսկանդարյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փորձ է արվում վերագործարկել Մինսկի գործընթացը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Փորձ է արվում վերագործարկել այդ գործընթացը, քանի որ այն փաստացի մահացել էր։ Համենայնդեպս, 2016-ին այն հաստատ մահացել էր։ Հիմա փորձ է արվում այն վերակենդանացնել, որպեսզի գոյություն ունենա որպես ձևաչափերից մեկը՝ անվտանգության ու կողմերի միջև […]

Ղարաբաղցիներին «քցել» Ալիևի գիրկը

«Սպուտնիկին» տված հարցազրույցում Փաշինյանի նորանշանակ խոսնակ, ՀԱԿ-ական Վլադիմիր Կարապետյանը սենսացիոն մտքեր է հնչեցրել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ: Կարապետյանն ասել է, թե զարմանում է՝ ինչու՞ Ալիևը չի ուզում նստել բանակցությունների ղարաբաղցիների հետ, եթե անկեղծորեն համարում է, որ վերջիններս իր քաղաքացիներն են: Փաստորեն, նոր Հայաստանի կառավարիչների «նոր մոտեցումը» բացահայտվում է վարչապետի խոսնակի շուրթերով: Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ԼՂ կարգավորման հարցում բոլորովին […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունում է ՀՀ վարչապետի եւ նրա խոսնակի մոտեցումները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և խնդրի կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Trend.az-ը։ Նա նշել է, որ ՀՀ վարչապետի խոսքերը բանակցություններին ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցության վերաբերյալ, «ինչպես նաև նրա մամուլի քարտուղարի կողմից մարզի հայկական համայնքի ներկայացուցիչներին որպես Ադրբեջանի քաղաքացիներ ներկայացնելը ճիշտ մոտեցում է»: Լեյլա Աբդուլաևան նշել […]

Եթե Ադրբեջանը իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, բնականաբար մեր արձագանքը պետք է լինի համարժեք. Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին։ Փաշինյանի խոսքով, Ադրբեջանում առավել հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։ «Մենք կարծում ենք, […]

Տեսնում եմ շատ կոնկրետ ձևեր, մեթոդներ՝ ինչպես Ղարաբաղը ներգրավել բանակցություններում. Փաշինյան

Արցախյան հիմնախնդրի բանակցություններում մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հարցը եղել է այս ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորագույն կետերից մեկը։ «Նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ Արցախի՝ բանակցային գործընթացում ընդգրկվելու […]

Հարյուր, թե երկու հարյուր տարի կտևի՝ որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ. ո՛չ հողի, ո՛չ գաղափարների. Թևան Պողոսյան

«Անվտանգությունն ամենակարևոր խնդիրն է: Մեր կառավարության ծրագրում էլ այդ ընկալումը պետք է լինի: Ցանկացած մոտեցում, բարեփոխում պետք է միտված լինի մեր անվտանգության ամրապնդմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ ընդգծելով, որ անվտանգության  կարևոր խնդիրներից մեկն էլ արցախյան հիմնախնդիրն է: «Կառավարությունն արդեն հայտնել է իր մոտեցումները, որն է՝ Արցախը պետք […]

Ադրբեջանը ԼՂ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. ադրբեջանագետ

«Այս  պահին խոսք չի գնում արցախյան հարցում լուծման ինչ-որ տարբերակ գտնելու մասին: Այն ընդամենը փոխվստահության որոշակի մթնոլորտ ստեղծելու, ագրեսիվ հռետորաբանությունը բացառելու և սահմանային լարվածության մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության ծրագրին՝ Տաթև Հայրապետյանը նկատեց. «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված