05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հակառակորդը իրեն խաղաղ է պահում, որ մենք իրար կոկորդ կրծենք, իրար անվանեք «սեւ-սպիտակ», սերժական, լեւոնական

Ռազմական հարցերով փորձագետ Վովա Վարդանովը ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչերը անհնար և ապարդյուն է համարում: «Քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմը շարունակվում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդանովը:

Նրա համոզմամբ՝ թուրքերը սպասում են մենք այնքան թուլանանք, որ ընկնենք իրենց ձեռքը. «Հիմա հակառակորդը չի «բզբզում», որովհետեւ հասկանում է դա: Իրեն խաղաղ է պահում, որ մենք իրար կոկորդ կրծենք, իրար անվանեք «սեւ-սպիտակ», սերժական, լեւոնական…»:

Ռազմական հարցերով փորձագետ Վան Համբարձումյանը մեզ հետ զրույցում թեմայի առնչությամբ, փաստեց չնայած սահմանին հարաբերական անդորրին եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչերին՝ Ադրբեջանն օգտվում է առիթից. «Նա լայնածավալ ինժեներական աշխատանքներ է իրականացնում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ ամրակայում է դիրքերը, տեղադրում ժամանակակից հակադիվերսիոն համակարգեր՝ թուրք մասնագետների օգնությամբ: Այսպիսի յուրաքանչյուր պաշտպանական գործողություն իրականում հարձակման համար է»,-ասաց Համբարաձումյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ