12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի և Արցախի բնակչության գոյությանը վտանգ է սպառնում. փորձագետ /տեսանյութ/

Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը «Հենարան» մամուլի ակումբում ադրադառնալով մարտի 11-15-ը  Ադրբեջանում  նախատեսվող խոշորագույն զորավարժությանը փաստեց՝ նման բաներ նախկինում էլ են իրականացրել և ադրբեջանը շարունակում է իրականացնել իր հայատյաց քաղքականությունը:

«Այստեղ խնդիրը այլ է, խոշոր զորավարժությունը իր մեջ բավականին հետաքրքիր սցենարներ է պարունակում: Նախ այն, որ այս զորավարժությունը հարձակողական բնույթի է, ցույց է տալիս, որ Ադրբեջանը այս ժամանակահատվածում պատրաստ չէ հետ կանգնել իր ագրեսիվ քաղքականությունից և սա նաև ակնհայտ մեսիջ է,  որ Ադրբեջանի հարևանության պարագայում Հայաստանի և Արցախի բնակչության գոյությանը վտանգ է սպառնում»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Զորավարժության մյուս նպատակը, ըստ նրա , հասարակության մեջ խուճապ ստեղծելու ցանկությունն է: «Մենք պետք է փորձենք հնարավորինս օբյեկտիվ դիտարկել նրանց զորավարժությունը հետևել ընթացքին և արձանագրել բոլոր վտանգները և չեզոքացնել դրանք»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ