15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Փաշինյանին հաջողություն եմ մաղթում այս հանդիպման ժամանակ. տապալման գինը վճարելու ենք բոլորս. Աշոտյան /տեսանյութ/

«Այս հանդիպումը թեպետ չորրորդն է իրենց կյանքում, բայց առաջին պաշտոնական հանդիպումն է, հետևաբար սիլիբիլիի, քաղաքական զավզակության ժամանակն անցել է։ Ես Փաշինյանին հաջողություն եմ մաղթում այս հանդիպման ժամանակ։ Չեմ չարախնդա, եթե տապալում լինի, քանի որ այդ տապալման գինը վճարելու ենք բոլորս»,-անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը: «Օրակարգից գրեթե […]

Ալիևն իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից հետ չեն կանգնելու /տեսանյութ/

«Ալիևն իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից հետ չեն կանգնելու»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ սահմանային լարվածության միջոցով թիրախավորելով բնակչությանը, ինչից  փորձում է իր համար օգուտներ քաղել: «Դա սպառնալիքի քաղաքականություն է՝ եթե մեզ ձեռնտու ձևով հարցը չլուծվի, […]

Բաքուն սպասում է, որ կրկնի 2016թ. ապրիլը

«Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Ոչ թե անվտանգության գոտիները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը կհանգեցնի ողջ հայության հեռացմանն այնտեղից: Բաքվի համար իրադարձությունների նման զարգացումն է ընդունելի համարվում, ինչն անընդունելի է Արցախում բնակվողների համար: Ինչո՞վ է պայմանավորվում առաջընթացը: Մի քանի շրջանների հանձնումո՞վ: Նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ողջ Ղարաբաղի կորստին»: Այս մասին ասել է […]

Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։   Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի […]

Սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Վիեննա: Տեղեկությունը հրապարակված է e-gov.am հարթակում: Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես տեղեկացրել է Վիեննայում դիվանագիտական աղբյուրը՝ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Անխուսափելի է դառնում Կիպրոսյան տարբերակը. Ժամանակ

Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Վիեննայում դիվանագիտական աղբյուրներին, հայտնել են, որ Ավստրիայի մայրաքաղաքում այդ օրը կլինի նաեւ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Այն, որ նրանք տվել էին հանդիպում ունենալու նախնական համաձայնություն, շաբաթներ […]

Հայտնի են Փաշինյան-Ալիև հանդիպման վայրն ու օրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կայանալու է մարտի 29-ին, Վիեննայում: Այս ասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ հանդիպումը կարող է կայանալ մարտի 29-ին, Վիեննայում, հայտարարել է գործակալության զրուցակիցը:   Գործակալության հետ զրույցում Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է վերոնշյալ ինֆորմացիան: […]

ՌԴ պետդումայի պատգամավորը չի բացառում Արցախի վերադարձը: Ասում է՝ Երեւանը անսպասելի առաջարկ է արել

 «Հարցի խրթինությունը կայանում է նրանում, որ կողմերից յուրաքանչյուրն Արցախը համարում է իր տարածքը և անհասականլի է, թե ինչ կարգավիճակով է Արցախը մասնակցելու բանակցություններին»,-ասել է ՌԴ պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի տեղակալ Ադալբի Շխագոշևի, ում խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի վերադարձի մասին խոսելու համար դեռ վաղ է: Ռուսաստանցի պատգամավորի խոսքերով, այդ տարբերակը բացառված չէ, սակայն […]

Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ ծագել են լրջագույն խնդիրներ՝ Հայաստան զենք ներկրելու հարցերում

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտնում է արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ իր մտավախությունները: Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը առաջին անգամ չէ, որ ահազանգում ու ներկայացնում է իր հիմնավորված մտահոգությունները ինչպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված վիճակի, այնպես էլ՝ Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգների վերաբերյալ: Մասնավորապես այն, որ այսպես կոչված՝ «վերելակային հրադադարի» ժամանակահատվածն ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված