28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիևն իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից հետ չեն կանգնելու /տեսանյութ/

«Ալիևն իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից հետ չեն կանգնելու»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ սահմանային լարվածության միջոցով թիրախավորելով բնակչությանը, ինչից  փորձում է իր համար օգուտներ քաղել:

«Դա սպառնալիքի քաղաքականություն է՝ եթե մեզ ձեռնտու ձևով հարցը չլուծվի, կդիմենք սահմանին լարվածության ստեղծմանը, կկրակենք, կլինեն զոհեր, ինչը հավելյալ խնդիրներ կառաջացնի ձեզ համար: Հայկական կողմի դիրքորոշումը շատ կարծր է, և միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող: Ավելին` հստակ բարձրացվում է բանակցային գործընթացին Արցախի ներգրավվածության հարցը, ինչից ելնելով` Ադրբեջանը ևս լարվածության է դիմում: Բայց մենք չպետք է տրվենք Ադրբեջանի ճնշումներին և դիմենք միակողմանի զիջումների: Դա լուծում չի կարող լինել, լուծումը կանխարգելիչ գործողություններն են, եթե ադրբեջանական կողմից սպառնալիք զգանք, ինչի մասին խոսեց ՀՀ պաշտպանության  նախարարը, ինչպես նաև՝ ոչ համաչափ պատասխանը Ադրբեջանի գործողություններին»,- ընդգծեց Ադրբեջանի հարցերով փորձագետը՝ լրացնելով, որ երբ Ադրբեջանը հարմար իրավիճակ է գտնում, փորձում է մեծացնել էսկալացիան սահմանին՝ հաշվարկելով, որ դա ինչ-որ կերպ կարող է մարսել:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ