23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանին հաջողություն եմ մաղթում այս հանդիպման ժամանակ. տապալման գինը վճարելու ենք բոլորս. Աշոտյան /տեսանյութ/

«Այս հանդիպումը թեպետ չորրորդն է իրենց կյանքում, բայց առաջին պաշտոնական հանդիպումն է, հետևաբար սիլիբիլիի, քաղաքական զավզակության ժամանակն անցել է։ Ես Փաշինյանին հաջողություն եմ մաղթում այս հանդիպման ժամանակ։ Չեմ չարախնդա, եթե տապալում լինի, քանի որ այդ տապալման գինը վճարելու ենք բոլորս»,-անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը:

«Օրակարգից գրեթե դուրս են մղվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածությունները։ Այդ պայմանավորվածություները ադրբեջանական դիվանագիտության ձախողումն էին ապրիլյան ագրեսիայի պատճառով։ Իսկ մեր վարչապետն ասում է. «ադրբեջանցիներն ինձ ասացին, որ նման պայմանավորվածություններ չեն էլ եղել»։ Դե, ինչպես՞ չվրդովվես այստեղ։ Բարեբախտաբար, ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, կարողացավ բացատրել, որ այդպես չէ, եւ որ արտաքին քաղաքականությունը վարվում է ոչ ներքաղաքական գործիքակազմով։ Արտաքին քաղաքականությունում հաջողության չեն հասնում լացակումած պատմություններով այն մասին, թե չես կարողանում լվացքի մեքենայի վարկդ վճարել։ Գուցե դա լավ ներքաղաքական հնարք է, սերիալի հերթական սերիա, որը երեկ ենք դիտել։ Ղարաբաղյան հարցում բոլորը պետք է համերաշխություն դրսեւորեն, պատկերավոր ասած՝ նայեն մեկ ուղղությամբ, անկախ այն բանից, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ