18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՄԽ հայտարարությունը չի մատնանշում կողմերից մեկի որեւէ խնդիր եւ հարց չի լուծում. Տարոն Հովհաննիսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ օրերս տարածած Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարության հիմնական խնդիրն այն է, որ այն հասցեավորված չէ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Չեն նշում, թե որ կողմին նկատի ունեն, ինչը կարող է տարընթերցումների առիթ տալ: Ասում են՝ «կողմերից որեւէ մեկը չպետք է փորձի բանակցային ձեւաչափը փոխելու միակողմանի որոշումներ ընդունել»: Ոմանք կարող են դա վերագրել ՀՀ-ին՝ նկատի ունենալով Արցախի՝ բանակցային սեղանի շուրջը վերադառնալու մասին վարչապետի հայտարարությունը, ոմանք էլ՝ Ադրբեջանին, որը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմը պետք է փոխել»,-նկատեց փորձագետը:

Տարոն Հովհաննիսյանը նշեց՝ հայտարարությունում շեշտվում է նաեւ ագրեսիվ հռետորաբանության մասին. «Կարող են ենթադրել, որ այն ուղղված է Ադրբեջանին, բայց վերջինս էլ կարող է պնդել, որ ուղղված է ՀՀ-ին: Խնդիրն այն է, որ Մինսկի խումբը չի մատնանշում կողմերից մեկի որեւէ խնդիր: Այս հայտարարությունը որեւէ հարց չի լուծում»: 

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ