«Սասնա ծռեր»-ի ընտանիքները թիրախավորված են.միջադեպ դատարանում/տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Սասնա ծռեր» 14-ի գործով դատավարությունից առաջ միջադեպ տեղի ունեցավ: Կարգադրիչները թույլ չէին տալիս նիստերի դահլիճ մտնել ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի քրոջը՝ Լուսինե Բարսեղյանին: Երբ նա կարգադրիչներից փորձեց պարզաբանում ստանալ, թե ինչու իրեն թույլ չեն տալիս դահլիճ մտնել, պատասխանեցին, որ իր նկատմամբ սանկցիա է կիրառվել: […]





































