«Նոր չէ կարծիքը, որ ստվերի կրճատումը բերում է նաև թանկացումների» (տեսանյութ)
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ թանկացումները կարող են մեղմվել: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսի ժամանակ: Միաժամանակ, նա նկատեց, որ թանկացումները, բնականաբար, ազդում են մարդկանց վրա անմիջականորեն, և տեսակետը, թե այն, որ ստվերի կրճատում ու հարկերի հավաքագրում է լինում, հենց այդ թանկացումների միջոցով է նաև:
«Այդ կարծիքը նոր չէ, որ ստվերի կրճատումը բերում է նաև թանկացումների, բայց պետւթյունը պետք է կարգավորի, իսկ քանի որ պետությունը չի վերահսկում, նման բաներ լինում են»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր երկրում, նախարարություններում վերահսկողական ծառայությունները բազմաթիվ են: