«Երկիր ծիրանի»-ն քայլեր է ձեռնարկում՝ համահայկական ընդվզմանն ուղղված /տեսանյութ/
«Մենք սեպտեմբերի 21-ից հետո անցկացրինք մարզային այցելություններ․ սկսեցինք Շիրակի մարզից՝ Աշոցք գյուղից։ Այնտեղից սկսելով՝ մեր մարզային այցելություններն ավարտեցինք Սյունիքի մարզում։
Գրեթե բոլոր քաղաքները ու գյուղերը նույն պատկերն ունեին․ Գյուղերը ու քաղաքաները լքված են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Վերջինս շեշտեց՝ հայրենիքը թողած քաղաքացիների մեծ մասը ՌԴ է արտագաղթել։
«Դրա հիմնական պատճառն այն է, որ մեր երկրում աշխատատեղեր չկան։ Իսկ արտերկիր գնացածների ընտանիքի անդամները մեզ հետ զրույցում նշեցին՝ ՌԴ-ում արձանագրված ճգնաժամանային պատկերը հանգեցրել է նրան, որ ՌԴ-ից եկող գումարները պակասել են։ Մեր հարցին՝ քաղաքացիները ինչ փոփոխությունների են պատրաստ՝ փոփոխությունների հասնելու համար, մեր քաղաքացիներն ասացին՝ հուսյները կտրել են։ Մենք առավելապես շեշտը երիտասարդների վրա չենք դնում։ Մենք կապ ենք հաստատել բոլոր քաղաքների, գյուղերի հետ։ Մենք աշխատելու ենք այն երիտասարդների հետ, ովքեր համաձայն են մեր կողմից առաջարկված քաղաքական տեսլականի հետ։ Մենք տեսաուղերձներ ենք պատրաստելու։ Ընդվզումը պիտի գիտակցված լինի։ Մենք մեր հանրությանն այդ քայլին ենք պատրաստում։
Երկրորդ փուլում համացանցային քարոզչություն է լինելու՝ համահայկական ընդվզմանն ուղղված, իսկ երրորդ փուլում մենք լինելու ենք նաև աշխարհասփյուռ հայության գաղթօջախներում, որ տարածենք մեր պայքարը՝ ցանցային ձևով։ Այս ապօրինի իշխանությունները պիտի մերժվեն», – նշեց Փոստանջյանը։