Մեկնարկեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» գիտաժողով-փառատոնը/տեսանյութ/
Ծաղկաձորում այսօր՝ հոկտեմբերի 13-ին մեկնարկեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան գիտաժողով-փառատոնը: Բացման արարողությանը ներկա էր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Ցանկացած իրադարձություն, որը միավորում է բժիշկներին և թույլ է տալիս խոսել հիվանդի մասին և բուժման մեթոդների մասին այսօր դժվար է գերագնահատելը:Այսօր տարբեր մոտեցումներ են, այսօր Հայաստանը գտնվում է մի կողմից ռուսաստանյան առողջապահության և բժշկության ազդեցության տակ, մյուս կողմից ներբեռնվում են արևմտյան մեթոդներ և մոտեցումներ: Այս ամենի ներքո մենք հնարավորություն ունենք դառնալու լավագույնը»,-լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:
Նախարարը ողջունեց գիտաժողովի անցկացումը և նշեց , որ նման գիտաժողովները վայելում են նախարարության աջակցությունը:
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ գիտաժողովին մասնակցող շուրջ 500 բժիշկները 5 տարբեր հյուրանոցներում կանցկացնեն նեղ մասնագիտական սեկցիաների հանդիպումներ:
Գևորգ Գրիգորյանը նշեց, որ գիտաժողովին մասնակում են նաև արտերկրից ժամանած բժիշկներ:
Մանրամասները՝ տեսանյութում: